Տիկին Էրատո, դուք սովամահ եք լինելու ձեր ամուսնու գրկում. արցախցի պատգամավորի կոշտ ելույթը (video)

Արցախի ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի ուղերձը քննարկելու ժամանակ, Արցախի խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Նելա Գրիգորյանը հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի հասցեին կոշտ ելույթով․

«Նիկոլ Փաշինյաը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ։ Արցախից հրաժարվելով, Հայաստանի Հանրապետության համար մարտահրավերները ոչ թե պակասեցին, այլ միայն ավելացան, այն էլ՝ վատթարագույն սցենարով։ Խաղաղության դարաշրջան մուրող վիժվածքը բերեց մեզ կործանման։ Մեզնից յուրքանչյուրը պետք էգիտակցի, որ միայն միասին մենք կարող ենք դիմադրել հայրենիքի օրեցօր հանձնման այս ազգադավ գործողություններին։

Միասին, հայ ազգով՝ անկախ բնակության վայրից, անկախ ամբիցիաներից ու քաղաքական հայացքներից, բոլորս պետք է կոշտ արձագանքենք անհայրենիք ու սրբապիղծ նիկոլական ծրագրերի իրականացմանը։

Արցախի կարգավիճակն ադրբեջանի կազմում հայ ժողովրդի համար ընդունելի համարվել որևէ դեպքում չի կարող, իսկ դրա մասին անգամ խոսելը ինքնին հանցագործություն է, պետական դավաճանություն և վերջապես՝ անպատվում ու անշնորհակալ վերաբերմունք արյուն թափած մեր հերոսների, ազգանվեր մեր սփյուռքահայ բարեկամների և ընդհանրապես, հայ ազգի նկատմամբ։

Մեր կոմից ամեն գնով պետք է պայքար սկսել և բացառել առաջ քաշել այնպիսի գաղափար, որը որևէ կերպ կկանխորոշի Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում։

Վերջապես եկեք չմոռանանք, որ առաջին պատերազմի ժամանակ ևդրանից հետո մենք եղել ենք վստահ ու համարձակ, և թուրքն ու ադրբեջանցին էին մեզնից սարսափում, քանզի ունեինք հզոր պետություն, բանակ, արժանապատվություն և դրանով անվախ էինք։

Իսկ հիմա ի՞նչ։

Այո, մենք ունենք ծայրաստիճան լարված սահմանային ու սոցիալական խնդիրներ, բայց Հայաստանի իշխանությունը երբեք պետք է չմոռանա, ոչ չկա Հաաստան առանց Արցախի, և չկա Արցախ առանց Հայաստանի։

Բոլորիս նպատակը մեկն է՝ պահպանել մեր հայրենիքը և հերոսների պատիվը։ Սա պետք է լինի մեր օրվա հրամայականը։ Եվ վերջապես, սա պետք է լինի հայի տեսակը, մանավանդ՝ ղարաբաղցու։

Այս բարդ ճակատագրական ժամանակաշրջանում մենք իրավունք չունենք անտարբեր մնալ ո՛չ Նիկոլի, ո՛չ նրա խունտայի, երեկ Արաբաթ Միրզոյանի կողմից արված այն հայտարարություններին, որ Արցախն Ադրբեջան է։ Վա՜յ, Ղարաբաղ, տեսեք ով է քո ճակատագիրը որոշում։

Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է, հենց նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։

Հայեր, արթնացեք, աղետի եզրին ենք, մենք ոչնչացման սպառնալիքի տակ ենք։ Իսկ Փաշնյանը, նաև իր Էրատո տիկինը, թքած ունեն Արցախի կորստի վրա։ Նրա տիկինը իրենց բանջարեղենն ու Ալբերտ Էյնշտեյնի գիրքն է հրապարակում այն ժամանակ, երբ Արցախյան հասարակությունը, այդ թվում հղի կանայք գոյաբանական խնդրի առաջ ենք կանգնած։ Ու կիլոմետրերով ճանապարհ են հատում իրենց կյանքի ու ազատության իրավունքը պահելու կոչով միջազգային հանությանը դիմելու համար։

Տիկին էրատո, վերջապես կողմնորոշվեք ու հայտարարաեք՝ ով եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճան։ Լավ իմացեք, արցախցուն ձեր օգտագործած սննդամթերքը չի հետաքրքրում, ձեր հրապարակումներն էլ զազրելի են ցանկացած գիտակից մարդու։ Ձեզ և ձեր տիրակալի համար արցախցին երբեք փախստականի կարգավիճչակում չի հայտնվելու։ Ձեր կրկեսային բեմադրություններն Աստծո դատաստանին են արժանանալու, իսկ անձամբ դուք, էլ հուսով եմ, սովամահ եք լինելու, այն էլ՝ ձեր ամուսնու գրկում։

Վերջում կոչս Նիկոլին․ դու մնացիր ու մնալու ես մեր ազգի պատմության մեծագույն դավաճանը։ Դու հերոսածին մայր դատող իշխանություն ես։ Այն, ինչ դու արել և անում ես, չի կարող ներվել։ Դու պետական հանցագործ ես, դու պիտի ցմահ դատվես։ Դու ապրելու իրավունք չունես։ Հեռացիր ինչքան կարող ես շուտ»։

Ելույթը՝ տեսանյութում։

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am