Քաղաքապետարանի մեր աղբյուրները վստահեցնում են, որ Տիգրան Ավինյանին հաջողվում է իր մտերիմներին գրել ավագանու ցուցակում, չնայած Փաշինյանը նեղ շրջանակում ասել էր, որ ցուցակն ինքն է կազմելու։ Առաջին հնգյակում «դրսից» միայն Արմեն Փամբուխչյանն է, մնացածն ավագանու ներկայիս անդամներն են: Հաջորդ հնգյակում լինելու են փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը։ Կանանց հարցն է բարդ` ամեն երրորդը, ըստ օրենքի, պետք է կին լինի։
Տեղեկացանք, որ քննարկվել է ամիսներ առաջ կալանավորված, ապա ազատ արձակված փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի հարցը, ում Ավինյանը նախապես իր ցուցակի հնգյակում էր ուզում գրել, որոշվել է չգրել նրա անունը, որ ավելորդ կրքեր չբորբոքվեն։ Ինչ վերաբերում է Ավինյանի մարդկանց, Փաշինյանի շրջապատից ասացին, որ նրանց կգրեն ցուցակում, բայց ընտրություններից հետո շատերը կգործուղվեն վարչական շրջաններ՝ թաղապետ, փոխթաղապետ կնշանակվեն: Իսկ ավագանի կգան ցուցակի հետին հորիզոնականներում գտնվողները, որոնք լինելու են Փաշինյանի մարդիկ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթում»
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը