ԿԸՀ-ն հաղորդեց, որ Երեւանի ընտրությունների հայտերը ներկայացվելու են օգոստոսի 3-13-ը, գրանցումը՝ մինչեւ օգոստոսի 18-ը: Թեկնածուներն արդեն ցուցակների վերջին ճշգրտումներն են անում: Ինչպես հայտնի է` քաղաքապետի թեկնածուների մեջ է նաեւ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Նա առաջադրվելու է «Հաղթանակ» կուսակցության ցուցակով: Նրա ցուցակում հիմնականում մասնագետներ են ընդգրկվելու, որոնք քաղաքային տնտեսությունից գլուխ են հանում:
Մեկը Վարդան Աղաբեկյանն է` մասնագիտությամբ ինժեներ-շինարար, աշխատել է «Քաղբարեկարգշին» շինարարական վերանորոգման վարչությունում, եղել է N1 ճանապարհաշինարարական ձեռնարկության տնօրեն, Նոր Նորք շինարարության-բարեկարգման կոմունալ տեսչության բաժնի պետ, Կենտրոնի կոմունալ բաժնի պետ: Ցուցակի առաջին կինը, հավանաբար, կլինի ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը` «Կենաց տուն» ՀԿ հիմնադիր Վանո Դադոյանի կինը, 5 երեխայի մայր․ ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բաժինը, մանկավարժ, մշակութային նախաձեռնությունների հեղինակ եւ կազմակերպիչ։ Մնացականյանի ցուցակում է նաեւ 38-ամյա Արթուր Բաբայանը` մասնագիտությամբ մարզական լրագրող։ Եղել է Կենտրոն վարչական շրջանում «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի աղբահանության պատասխանատուն, այնուհետեւ՝ ՀՈԱԿ-ի աղբահանության համակարգման եւ կառավարման բաժնի պետը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթում»
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը