Վլադիմիր Գասպարյանը խլել է գործարարի առանձնատունը
«ՉԻ» տեղեկություններով՝ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ, գործարար Ալբերտ Երիցյանի Մոնումենտում գտնվող շքեղ առանձնատունը նրա ձեռքից ուղղակի խլել են։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Երիցյանը առանձնատունը ցանկացել է վաճառել 4,5 միլիոն դոլարով, երբ հայտնվել է հանրությանը քաջածանոթ գործարար Սիլվա Համբարձումյանը եւ առաջարկել է 4 միլիոն դոլար, եւ Երիցյանը համաձայնել է։ Հետագայում պարզվել է,որ մինչեւ առքուվաճառքի պայմանագրի կնքելը, հայտնի տիկինը տունը համարելով իրենը, չգիտես ինչու որոշել է այն վաճառել 3 միլիոն դոլարով, ոչ ավել ոչ պակաս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն։ Մեր տեղեկություններով՝ այնուհետեւ Երիցյանի հետ ուղիղ կապի մեջ է մտել Վլ.Գասպարյանը եւ ասել, որ առանձնատունը ինքն է գնում եւ պատրաստ է այն գնել 2,5 միլիոնով։ Երիցյանը ստիպված համաձայնվում է։ Թե հետագայում ինչ ոստիկանական մեթոդներ են կիրառել Երիցյանի հանդեպ, հայտնի չէ, բայց առանձնատան գումարը նա այդպես էլ չի պահանջել ու չի ստացել»։
