Նա ոչ մեկից չի վախենում, նա ինքնատիպ Միշան է

«Պորոշենկոն որոշել է ազատվել իրենից՝ որպես քաղաքական հակառակորդի: Նա որոշել է, որ ինձ կկալանավորեն և կփոխանցեն Իվանիշվիլիին՝ որպես իր անհատական ձերբակալվածի: Ես ձեզնից չեմ վախենում: Ես ճիշտ եմ», ահա նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որը Վրաստանը և Ուկրաինան իր հաշվով պայմանավորվել են: «Մենք ամեն ինչ տեսնում ենք՝ Պորոշենկոյի և Իվանիշվիլիի միջև կա պայմանավորվածություն: Նրանք սկզբում շանտաժի են ենթարկում և վախեցնում են ինձ: Նրանք ասում են, որ, եթե ես գնամ Ուկրաինա, ապա կհայտնվեմ բանտում՝ այնպիսի մեղադրանքներով, որոնք ոչ մեկը չի ճանաչում»,- Վարշավայում մամլո ասուլիսում հայտարարել է Սաակաշվիլին: Կիրակի երեկոյան իր հախուռն բնավորությամբ հայտնի Միխեիլ Սաակաշվիլին, չնայած հարուցված արգելքներին, հարյուրավոր աջակիցների օգնությամբ հատել է Լեհաստան-Ուկրաինա սահմանը: Մինչ այդ՝ հուլիսին նա զրկված էր Ուկրաինայի քաղաքացիությունից, ըստ պաշտոնական Կիևի՝ պատճառը 2015թ․ քաղաքացիություն ստանալու դիմումում կեղծ տվյալներ ներկայացնելն է․ Սաակաշվիլին, մասնավորապես, չէր նշել, որ Վրաստանում իրեն առնչվող քրեական գործ է հարուցված: Հարյուրավոր համակիրների հետ ճեղքելով Լեհաստան-Ուկրաինա սահմանը, Միխեիլ Սաակաշվիլին հասավ Լվով: Կիրակի երեկոյան քաղաքի հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, իսկ Լվովի քաղաքապետը Վրաստանի նախկին նախագահին (Օդեսայի նախկին նահանգապետին) հրավիրեց քաղաքապետարան: Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին այժմ պատրաստվում է շրջել ամբողջ Ուկրաինայով և միավորել տարբեր քաղաքական ուժերին օլիգարխիայի իշխանության դեմ պայքարելու համար։ Նախօրերին Լվովում կայացած ասուլիսում նա նշեց, որ սա իր պայքարի սկիզբն է։ Նա շեշտում է, որ օլիգարխները կրկին իշխանության ղեկին են, «Մայդանը դավաճանված է», և որ Ուկրաինայում ժողովրդավարություն պետք է լինի, այլ ոչ թե օլիգարխների դիկտատոր։ Օդեսայի նախկին նահանգապետը մանրամասնել է նաև, որ իր երբեմնի դաշնակից՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իրեն զրկեց երկրի քաղաքացիությունից, քանի որ վտանգ տեսավ իր մեջ։ Սաակաշվիլին հայտարարել է, որ նախագահ չի ցանկանում դառնալ, բայց այդ պաշտոնի համար ուզում է նոր երիտասարդ կադր պատրաստել։ Սաակաշվիլին ասել է, որ առաջիկա գործողությունների ծրագիր չունի, խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական գործիչների հետ և հենց Լվովում էլ կսպասի իր կնոջն ու որդուն: Նա պնդել է, որ Ուկրաինայի տարածքում գտնվում է օրինական հիմունքներով, առավոտյան իր փաստաբանը երկրի միգրացիոն ծառայությանն է ներկայացրել լրացուցիչ պաշտպանության մասին իր դիմումը, և այժմ, օրենքի պահանջով, Ուկրաինայի իշխանություններն «իր հետ պետք է գնան դատարան»: Ուկրաինայի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները՝ նախագահը, վարչապետը, գլխավոր դատախազը և ներքին գործերի նախարարը դատապարտել են Սաակաշվիլիի արարքը՝ սպառնալով պատասխանատվության ենթարկել վերջինիս: Նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, որ Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու իր որոշումը դատարանում չի բողոքարկվել, չնայած արդեն մեկուկես ամիս է անցել: «Փոխարենը կատարվել է հանցագործություն՝ խախտվել է պետական սահմանի անձեռնմխելիությունը, խախտվել է սահմանադրական կարգ, իսկ դա ազգային անվտանգության հարց է»,- ասել է Պորոշենկոն, հավելելով, որ հարցը քաղաքական մեկնաբանությունների կարիք չունի, այն դիտարկվելու է բացառապես իրավական տեսանկյունից: Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ սահմանապահները ճիշտ են արել, որ զենքի չեն դիմել: Սաակաշվիլին արդեն արձագանքել է Պորոշենկոյին, ասելով, թե հանցագործությունն իրեն քաղաքացիությունից զրկելն էր, ինչն արվել է Սահմանադրության խախտմամբ, կեղծելով իր ստորագրությունը: «Մեդվեդչուկն է հանցագործ, ում հետ նրանք ամեն օր գործ են ունենում: Ախմետովն է ինձ համար հանցագործ, որովհետև այս պատերազմում նա մեղավոր է Պուտինի հետ միասին»,- նաև ասել է Սաակաշվիլին, թվարկելով ուկրաինացի մեծահարուստ օլիգարխներին: Նա ընդգծել է՝ սա միայն իր պայքարի սկիզբն է, ինքն Ուկրաինա է վերադարձել առաջին հերթին դատարանում իր իրավունքները պաշտպանելու համար: Օդեսային նախկին նահանգապետն ասել է, թե մտադիր է շրջել Ուկրաինայի բոլոր նահանգներով և միավորել տարբեր քաղաքական ուժերի՝ «ժողովրդավարություն հաստատելու և օլիգարխների պարտադրանքից ազատվելու համար»: Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոսմանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ ուժով սահմանը ճեղքելը հանցագործություն է, և դրա կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նա կոչ է արել ձեռնպահ մնալ երկրի իրավիճակն ապակայունացնող քայլերից: «Ժամանակն է պայքարել պետության, այլ ոչ՝ իշխանության համար»,- նշել է Գրոսմանը: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն էլ հայտարարել է, որ Սաակաշվիլիին Ուկրաինայի պետական սահմանն անօրինականորեն հատելու համար քրեական լուրջ մեղադրանքներ են սպառնում: Իսկ Սաակաշվիլիի արարքը նա բնորոշել է «հարձակում պետական ինստիտուտների վրա»: «Ֆեյսբուքի» իր էջում Ավակովը նաև գրել է՝ Սաակաշվիլին և նրա հետ սահմանը անօրինաբար հատած մյուս անձինք երկու տարբերակ ունեն՝ կամ վերադառնալ սահմանային անցակետ՝ փաստաթղթային ձևակերպումների համար, կամ ներկայանալ միգրացիոն ծառայություն: Ավակովը նշել է, որ սահմանի ճեղքմանը մասնակից բոլոր անձինք, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորները, ցուցմունքներ տալու համար պետք է ներկայանան ոստիկանություն: «Սահմանը ճեղքելու, սահմանապահների վրա հարձակվելու միջադեպին մասնակից յուրաքանչյուրի ինքնությունը պարզվելու է և բոլորը պատժվելու են ըստ օրենքի»,- գրել է Ավակովը: Ուկրաինական ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել սահմանն անօրինական կերպով հատելու հոդվածով, որով մինչև 5 տարվա ազատազրկում է նախատեսված: Ոստիկանությունը հաղորդում է, թե անցակետում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում իրավապահ համակարգի 11 աշխատակից է տուժել: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Սաակաշվիլիին և նրա հետ սահմանը հատած մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու կոչ է արել: Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Միխեիլ Սաակաշվիլիին զրկեց Ուկրաինայի քաղաքացիությունից: Սեպտեմբերի 5-ին Կիևը Վրաստանից երրորդ հայցն էր ստացել՝ Սաակաշվիլիին արտահանձնելու հետ կապված: Վրաստանում նրա գործողություններին առնչվող մի շարք քրեական գործեր են հարուցված: Չնայած այս ամենին, Վրաստանի նախկին նախագահն ազատորեն ճամփորդում էր եվրոպական երկրներով, իսկ երեկ երեկոյան հարյուրավոր համակիրների օգնությամբ ճեղքելով սահմանապահների դիմադրությունը՝ մտավ Ուկրաինա: Սաակաշվիլին պնդում է, որ իրեն ապօրինաբար են զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից: Երեկվա իրադարձությունների առիթով Վարշավայում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է Լեհաստանի ԱԳՆ: Սեպտեմբեր 12-ին Սաակաշվիլիին են ներկայացել սահմանը ապօրինի խախտելու մասին արձանագրությունը: Սահմանապահները Սաակաշվիլիի հետ հանդիպել են Լվովի հյուրանոցներից մեկում, որտեղ իջևանել է վրաց քաղաքական գործիչը: Ի պատասխան սահմանապահների՝ անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու պահանջի, Սաակաշվիլին ասել է, որ նախօրեին իր անձնագիրը գողացել են, և այն այժմ գտնվում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի աշխատասենյակում: Այս հախուռն իրադարձությունների կիզակետում բազմաթիվ հարցեր են մնում անպատասխան․արդյոք Սաակաշվիլին համաձայնեցրել է իր գործողությունները արևմտյան պաշտոնյաների հետ, թե ինքնաբուխ է գործում: Ամեն դեպքում իրադարձություններն ուշագրավ են: Սաակաշվիլին տարիներ առաջ Վրաստանում առաջնորդելով ժողովրդին ու ունենալով ազատ Վրաստանի տեսլականը` «Վարդերի հեղափոխությամբ» հասավ երկրի նախագահի պաշտոնին: Չնայած բոլոր թերություններին ու բացթողումներին` Սաակաշվիլիի իշխանավարումն այդ երկրում անգնահատելի է: Թե ինչ է սպասում հիմա Ուկրաինային, որտեղ անօրինություններն արմատախիլ անելու կոչերով է հանդես գալիս այսօր Սաակաշվիլին, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, Միշան իր գործողություններով ու արդյունքներով մշտապես առանձնացել է ինքնատիպությամբ ու յուրահատկությամբ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 58 անգամ
Լրահոս
«Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am