Բա վրայի դաջվածքները տեսե՞լ եք. Գորիսում գոհ չեն վարչապետի նշանակումից

Հրապարակը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` երեկ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Առուշ Առուշանյանը: Հիշեցնենք, որ օրերս Վաչագան Ադունցը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ երկարատեւ հակամարտությունից հետո, հրաժարականի դիմում գրեց, թերեւս` ոչ իր կամքով։ Բանն այն է, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում էր «ղեկավարել» մարզն իր կադրերի, այդ թվում՝ Գորիսի քաղաքապետի միջոցով, իսկ Վահե Հակոբյանը որոշել էր մարզը «լիսկաթափել»։ Ասում էին, որ նա այդ պաշտոնը խոստացել էր «Առանցք» ընկերության հիմնադիր Գագա Առուշանյանի որդուն՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Առուշ Առուշանյանին, ով ստիպված էր ինքնաբացարկի դիմում գրել այն բանից հետո, երբ իր հաղթանակի խնջույքից հետո մարդ էր ծեծել։ Քաղաքում, սակայն, գոհ չեն այս նշանակումից։ Գորիսեցիներից մեկն ասաց․ «Ընդամենը 26 տարեկան է, ինքն էլ էդպես կայացած ու լուրջ մարդ չէ, բա վրայի դաջվածքները տեսե՞լ եք: Հայրը, հասկացանք, հայտնի գործարար է, բայց դե` նրան Ադունցով փոխարինելն անարդար է, էլի»։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am