Վարչապետը նորանշանակ նախարարներին ներկայացրել է աշխատակազմերին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դաշնակցության հետ երեկ կնքված համաձայնագրի շրջանակներում այսօր առավոտյան ներկայացրել է Դաշնակցության նորանշանակ նախարարներին` կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին և տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին: Այս պատճառով կառավարության այսօրվա նիստը մեկ ժամ հետաձգվել է` ժամը 11-ից տեղափոխվելով ժամը 12-ին:
