Արտագաղթի մեղավորը ժողովուրդն է, որ չի գնահատում անկախությունը. Գալուստ Սահակյան

a1plus.am-ը գրում է.2018-ի ապրիլի 9-ից հետո Հայաստանի վարչապետը պետք է լինի Սերժ Սարգսյանը,-այսօր հայտարարել է Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը. «Ուրիշ երկրորդ մարդ չկա»: Վարչապետի թեկնածուին առաջարկելու է Հանրապետականը եւ, ըստ պարոն Սահակյանի, հաջորդ տարվա ապրիլին Հանրապետականը չի կարող չառաջարկել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Հանրապետականում շատ- շատ են մարդիկ, որոնք նույնպես ուզում են, որ հաջորդ տարի վարչապետ դառնա ոչ թե Կարեն Կարապետյանը, այլ Սերժ Սարգսյանը. «Ոչ միայն հիմնական գործադիր մարմինը, այլ ընդհանրապես, որոնք նաեւ տեղերում կուսակցական կազմակերպություն են, դրանց հիմնական մասը ձգտում է դրան»: Սերժ Սարգսյանի վարչապետությանը դեմ որեւէ հանրապետականի այսօր պարոն Սահակյանը չգիտի: Եվ չի կարծում, որ կես տարի առաջ Հանրապետականի այսպիսի դիրքորոշումը կարող է տհաճություն պատճառել կուսակցության երկրորդ դեմքին՝ Կարեն Կարապետյանին. «Սերժ Սարգսյանը պետության մեջ միակ մարդն է, որը ունի քաղաքական միավոր, կուսակցություն, մնացածը՝ ոչ էսօրվա վարչապետը, ոչ Գալուստ Սահակյանը, ոչ մյուսը… ամբողջական թիմ էդպիսին չունենք»: Այսօր պարոն Սահակյանն առաջինն է բարձրաձայնում Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու մասին, որպեսզի երբ օրը գա, որեւէ հանրապետական չտատանվի եւ իմանա իր անելիքը: Գալուստ Սահակյանը հայտարարում է՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է. «Այս պահին մենք չունենք մարդ, եթե որեւէ մեկը կա՝ թող ասի»: Պարոն Սահակյանը լսել է, որ որոշ մարդիկ ասում են, թե խորհրդարանական համակարգում վարչապետ կարող է աշխատել նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Խորհրդարանի նախկին ղեկավարին դա խելքին մոտիկ չի թվում. «Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ուժ չունի»: Առիթից օգտվելով պարոն Սահակյանը կասի՝ Հայաստանում այսօր ընդդիմություն չկա, իշխանությունը մնացել է առանց իրեն ուժ տվող քաղաքական կուսակցության, իհարկե, Գալուստ Սահակյանը դրանից ավելի չի թուլանում. «Համենայնդեպս, ես նստած եմ ձեր առաջ, երբեք չեք տեսնի, որ ես երերամ»: Պարոն Սահակյանին չի մտահոգում այն, որ փոքրաթիվ ընդդիմադիրները ժողովրդավարական չեն համարի իշխանության մեջ մնալու Սերժ Սարգսյանի ձգտումը. «Ընդդիմությունը փոխանակ ցանկանա իր գործողություններն այնպես զուգորդի, որ ինքը գա իշխանություն, հիմա սկսել ա մեզ թելադրել, թե մենք ում պիտի ընտրենք»: Ի դեպ, պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանի մնալով Հայաստանից կարտագաղթի եւս 350 հազար մարդ, Գալուստ Սահակյանն ասում է, որ իր ղեկավարը մեղավոր չէ, մեղավորը ժողովուրդն է, որ դեռ չի գնահատում անկախությունը:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am