«Մռութը ջարդեցինք, բայց չի նեղացել» .Վարդան Բոստանջյան
Դատական ակտերի հարկադիր կատարողն իր կատարած գործությունների արդյունքում ծախսեր է ունենում, գումարները արտաբյուջե են մտնում, եւ ծառայողների նյութական խրախուսման համար են օգտագործվում,Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկմանը հայտարարեց ֆինանսերի նախարար Վարդան Արամյանը: Կառավարությունն առաջարկում է ԴԱՀԿ-ի նկատմամբ ոստիկանական համակարգում գործող մեխանիզմը կիրառել, վատ աշխատանքի համար վնասի հատուցում արտաբյուջեներից տան, ոչ թե կառավարության պահուստային ֆոնդից: «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն առաջարկեց ընդհանրապես արտաբյուջեները հանել: Արտաբյուջետային ֆոնդը Հայաստանում կրիմինալ ինստիտուտ է: Վլադիմիր Վիսոցկու երգում ասվում էր. «Մռութը ջարդեցինք, բայց չի նեղացել, իրեն պորտվեյն տվեցինք… Հիմա արտաբյուջեն է, ասում է՝ վնաս ենք պատճառել, հետո լավություն էլ ենք արել: Ո՞նց եք դուք որոշում՝ վերականգնում եք թե չէ, կարող է մտնում եք հանցավոր կապի մեջ,ասաց Բոստանջյանը և նկատեց, որ ԱԺ-ն եւս արտաբյուջե չունի ու դա արդար չէ, թող իրենք էլ ունենան արտաբյուջետային ֆոնդ: «Եթե մենք վերահսկողություն չենք իրականացնում, որտեղից կարող է մեզ փող գալ, իրենց արտաբյուջետային միջոցների 25 տոկոսը թող տան մեզ»,ասաց նա:
