Շինարարության տեմպը չգցել.վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ 40-օրյա ժամկետում մշակել ու հաստատել շինարարական աշխատանքները ըստ եղանակային պայմանների կազմակերպելու, դրանց ներկայացվող պահանջների ու պայմանների ապահովման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ:Եղանակով պայմանավորված՝ շինարարական աշխատանքներն այլևս չպետք է դադարեցվեն կամ չկատարվեն,ասաց նա: «Տեղական ինքնակառավարման մարմինները որոշում են շինարարական աշխատանքների թույլտվության տրամադրման կամ մերժման հարցը։ Արդյունքում հանրային ծառայության ոլորտի կազմակերպությունները, չնայած շինարարական աշխատանքները կատարելու անհրաժեշտությանը, ձմեռային պայմաններում հաճախակի զրկված են լինում աշխատանքները կատարելու հնարավորությունից, քանի որ չի տրամադրվում համապատասախան թույլտվություն», – նշեց Կարեն Կարապետյանը Մենք հանդիպել ենք ենթակառուցվածքների ղեկավարների հետ, որոնք ասում են` ձմեռը թույլտվություն չեն տրամադրում, գործը կուտակվում է։ Ու ընդհանրապես, մենք ունենք ստերիոտիպ, որ ձմեռը շինարարական աշխատանք անել չի կարելի, հյուսիսային երկրները ո՞նց են անում, էդ փորձը ուսումնասիրում եք, որպեսզի շինարարության տեմպը չգցենք», – նշեց վարչապետը:
