Եկեղեցին պատասխանել է Հրանտ Բագրատյանին եւ ներկայացրել «հերթական անշահախնդիր ընծան»

Մինչ Հրանտ Բագրատյանի ճնշումը ակնհայտորեն չափող չկա, այլապես նման բան Հայ Եկեղեցու վերաբերյալ չէր երկնի և առավել ևս չէր սպառնա, որ շարունակելու է գրել, մինչ իմ գործընկեր լրագրողներից ոմանք դարակներից հանել են ամեն առիթ-չառիթի համապատասխանող վաղօրոք գրված վարկաբեկիչ «վերլուծական» հոդվածները Հայ Եկեղեցու, իշխանությունների հետ նրա առնչակցությունների և նրա ներկայիս գործունեության վերաբերյալ, իսկ ուրիշներ ներկայացնում են եկեղեցաբանական իրենց ընկալումները (որոնք ըստ էության նոր խոսք են աստվածաբանության մեջ), շատ ուրիշներ էլ քննարկում են ԱԺ պատգամավորների արտահայտություններ Եկեղեցու դերակատարության վերաբերյալ և «տերտերների միս» ծամում (սակայն ոչ ոք չի հարցնում, թե ինչն է նման պոռթկումի պատճառ հանդիսացել), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր հայրենաբնակ ժողովրդին, մեր մանուկներին նվիրեց իր հերթական ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ընծան` ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» կրթահամալիրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը: «Սա մեկն է այն բազում սոցիալական, կրթական իրագործումներից ու ծրագրերից, որոնք ծառայեցվում են մեր ժողովրդին», – հավելում է նա: «Սիրելիներ, դադարեք վիրավորել միմյանց, անհարկի ցավեցնել, վերջապես առաջնորդվեք ձեր ընտանիքների դավանած քրիստոնեական արժեքներով ու սիրեք միմյանց, հանդուրժող ու բարյացակամ եղեք: Ձեր սեփական քայլերը մի պատճառաբանեք այլոց թերևս խոտոր ու մոլոր ընթացքներով: Այս ամենի փոխարեն ծառայեցրեք ձեր բոլոր այդ հմտություններն ու շնորհները միևնույն աստվածահաճո առաքելությանը, որին լծված է Ձեր Մայրը` Հայոց Եկեղեցին, առաքելություն, որ ենթադրում է ժողովրդի բարօրություն, հայրենիքի պայծառություն, ամրություն` խարսխված սիրո, զոհողության, արդարության և սրբության, ծառայության և նվիրումի վրա: Այս ցինիզմի, թունոտության, արհամարհանքի ու ատելության մեջ չի կարող լինել լույս և առաջընթաց, չենք կարող խոսել խաղաղության ու ապահովության մասին: Ես իմ զավակների համար այսպիսի դառնությամբ ու մաղձով շնչող հասարակություն չեմ երազել: Ուրեմն, կարող ենք մեկտեղել մեր ուժերը յուրաքանչյուրս մեր պատասխանատվությամբ վերափոխելու մեր կյանքը», – գրում է Վահրամ քահանա Մելիքյանը:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am