Իշխանությունն ընդդիմության գլխին նոր մահակ է նախապատրաստում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Առաջարկում է փոխել ԱԺ կանոնակարգ օրենքը եւ թույլ տալ, որ պատգամավորի եւ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնի Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաեւ արտահերթ նստաշրջանի ընթացքում։

ԱԺ կանոնակարգ օրենքում պատգամավորը փոփոխությունների առաջարկ է ներկայացրել, որն արդեն շրջանառության մեջ է դրվել եւ, որոշ լուրերով, հնարավոր է մինչեւ խորհրդարանի՝ արձակուրդ մեկնելը արտահերթ նիստում օրենքի տեսք ստանա։


Հիշեցնենք, որ գործող օրենքը սահմանափակում է, եւ դատախազը միայն հերթական նիստին կարող է նման միջնորդագիր ներկայացնել: Իր այս «հույժ կարեւոր» առաջարկը պատգամավորը հիմնավորում է նրանով, որ եթե նման անհրաժեշտություն առաջ գա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ հունիսի երկրորդ շաբաթից հետո, իրավապահները հարկադրված կլինեն 2-3 ամիս սպասել՝ մինչեւ աշնանային նստաշրջանը, որ սկսվեն հերթական նիստերը, եւ անձեռնմխելի անձանց նկատմամբ քրգործ հարուցելու, կալանավորելու հնարավորություն ստանան։

Այս շտապողականությունը մի բանի մասին է գուժում, որ առաջիկայում թերեւս ակտիվ պրոցեսներ են սպասվում, եւ իշխանությունն ընդդիմության գլխին նոր մահակ է նախապատրաստում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 163 անգամ
Լրահոս
ԱՄԷ-ի վրա Իրանի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է ՖԻՖԱ-ն արձագանքել է Իրանի պահանջին. ի՞նչ է սպասվում ԱԱ-2026-ի խաղացանկին Իրանը հրապարակել է «Բասիջ»-ի 15 զոհված անդամների անունները Tasnim. Իրանում հինգ մարդ է ձերբակալվել Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով Իրականում սա սենսացիոն լուր է Իրանի դեմ պատերազմը մեզ չպետք է շեղի ներքին ճակատներից․ Արմեն Այվազյան Ձեր բոլոր խոստումներն ու առաջարկները նույն արժեքն ունեն՝ 0․ Արմեն Աշոտյան Սամվել Կարապետյանի ապօրինի քաղաքական հետապնդումը դադարեցնելու հնարավորությունները կան․ փաստաբան Քոչարյանի արձագանքը՝ Փաշինյանի կողմից քաղաքացիների նկատմամբ «ահաբեկչությանը» (video) Հաստատ ասում եմ՝ այն ինչ մենք խոստանանք, իմացեք ՝ դրանից ավելի ու ավելի շատ ենք անելու. Քոչարյան (video) «Փաշինյանն Արցախից սարսափում է, որովհետև այն իր պիղծ էությունն է բացահայտում»․ Պարույր Հայրիկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուրանի հարստացման համալիրի վրա հարձակման մասին Դուք հասկանու՞մ եք՝ ատոմակայանի փակումը արհավիրք է Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան (video) Սամվել Կարապետյանը բերելու է ուժեղ խաղաղություն․ Փաշինյանը բերել է 3 պшտերազմ․ Նարեկ Կարապետյան ՀԷՑ-ը պետականացնելու օրենքն ապօրինի ճանաչելու համար ՍԴ դիմելու միջնորդությունը դատարանը մերժեց «Ես չեմ ուզում ձեզ վախեցնել, բայց հասկանու՞մ եք՝ ինչ է մեզ սպառնում, եթե․․․»․ Հայկ Նահապետյան (video) Եթե ուզում ենք ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք զինվnրին արժանապատիվ կյանքով ապահովվելուց Ասեմ՝ որն է հիմնական հիասթափությունը Ռուսաստանից․ Ռոբերտ Քոչարյան (video) Գարեգին Բ–ն չի կարողանա մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2–րդի հուղարկավորությանը Ժողովու՛րդ, սա քանդող, հանձնող է․․․ ընտրությունը սրանց ու ստեղծող ու պաշտպանողի մեջ է․ Սաղաթելյան (video) #ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը Աշտարակում է (video) Այ Ալիևի «հարճ», դու պատասխան ես տալու քո արածի համար․ Պարույր Հայրիկյան (video) Ամբողջ թափով մտնում ենք պայքարի մեջ․․․ Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց (video) Լա՛վ իմացեք՝ 2018-ից հետո պատերազմ եղավ, 2021-ին սրանց ընտրեցին, էլի պատերազմ ու զոհեր եղան (video) «Ոտքից գլուխ մեղքի մեջ թաղված, էդ կարտոշկեն մտցրա․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am