Թուրքիայից 3 հոգի ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը. երեք օր է նրանց չեն գտնում

Armtimes.com-ի տեղեկություններով, Թուրքիայի տարածքից Հայաստանի պետական սահմանն է հատել 3 քաղաքացի, որոնց մինչ օրս գտնել չի հաջողվում: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այդ անձանց ինքնությունը հայտնի չէ: Արարատի մարզի՝ հայ-թուրքական սահմանին հարող գյուղերի բնակիչները երեք օր է քննարկում են այս սահմանահատման դեպքը, եւ չգիտեն սահմանը հատած քաղաքացիները Թուրքիայի, թե՞ ՀՀ քաղաքացիներ են:ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունից մեզ առաջարկեցին տեղեկատվություն ստանալու համար գրավոր հարցում կատարել, իսկ ոստիկանությունից խոստացան ավելի ուշ պատասխանել:Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 13-ից հետո գյուղում որոնողական աշխատանքներ չեն կատարվել: «Դեպքը եղել է երեկ չէ նախորդ օրը, երեկ՝ ժամը 5-ից հետո, մարդիկ արդեն գնացել են: Ոստիկաններ են եղել, զինվորականներ, բայց չեմ իմանում ինչ ոստիկաններ էին, համազգեստով էին»,- ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ ինքը լսել է, որ մարդիկ են անցել սահմանը: «Իմ տղան Ղարաբաղում էր ծառայում, սեպտեմբերի 12-ին եկավ, ասեց՝ էս ի՞նչ զինվորականներ են, ասեցի՝ չեմ իմանում: Գնացի, հետաքրքրվեցի, տեսնեմ զինվորականները փողոցներով ման էին գալիս, ասեցին մութ է, որ լույսերը վառվի փողոցն անցնելուց կերեւան, այդպես օգնել ենք, լույսերը վառել ենք գյուղի»,- ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ ինքը տեղեկություն չունի՝ գտե՞լ են այդ մարդկանց, թե՞ ոչ:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am