4 անգամ թանկ գնում է կատարվել

ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գերատեսչությունների հայտարարած մրցույթների մասնակցաց «Խաչպար» ՍՊԸ-ն փաստի առաջ է կանգել։ Ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը arntimes.com-ի հետ զրույցում ասաց, որ 2017 թվականին ՊՆ-ի կողմից հայտարարված թելերի մրցույթին մասնակցել են, հաղթող են ճանաչվել, նույնիսկ իրենց առաջարկած ապրանքի գինն են նվազեցրել, սակայն վերջում պարզվել է, որ մրցույթում հաղթել է «Ինտերմեդ» ՍՊԸ-ն իր առաջարկած 5 անգամ ավելի թանկ գնով։ «Օրենքով սահմանված բոլոր ժամանակահատվածների ուշացումներով մենք տեղեկացվեցինք, որ մեր ներկայացրած չափաբաժիններն առաջին տեղն է ճանաչվել եւ հրավիրեցին ՊՆ։ Ինձ տեղեկացրին կաբինետում, որ ցանկանում են մեր կարանյութերը գնել, բայց մի քիչ գները թանկ են։ Հաշվի առնելով, որ բանակի համար է, հնարավորության սահմաններում գների նվազեցում կատարեցինք 15 տոկոսով։ Տեղում համաձայնագիր կնքվեց, որ «Խաչպար» ՍՊԸ-ն տալիս է իր համաձայնությունը նոր գներով պայմանագիր կնքել»,-ասաց Սմբատ Բարսեղյանը՝ շարունակելով, որ հաջորդ քայլը պայմանագրի հավելվածում գներն ու տեխնիկական բնութագրերը ներառելն էր: «Խաչպար» ՍՊԸ-ի տնօրենի խոսքով՝ տեխնիկական բնութագրերն ուղարկում են ՊՆ, իսկ հուլիսին տեղեկանում են, որ այդ բնութագրում բացթողումներ կան։ «Նույն օրը մենք պատասխան գրեցինք, որ այն տվյալները, որոնք մենք ներկայացրել ենք տեխնիկական բնութագրում, դրանք համապատասխանում են նախարարության հրավերում գրված թվային մեծություններին՝ մեկին մեկ։ 6 չափորոշիչ կար՝ անուններ, թելի երկարություն, ասեղի երկարություն, կորություն եւ այլն։ Բոլորը ՊՆ-ի ներկայացված տվյալներն են»,- ասաց Սմբատ Բալասանյանը։ Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ անճշտություն նկատի ուներ ՊՆ-ն, նա պատասխանեց, որ հայտարարված մրցույթի տեխնիկական բնութագրում բացի 6 չափորոշիչներից, որոնք ներկայացրել է «Խաչպար» ՍՊԸ-ն, կային եւս ուրիշ պահանջներ։ «Մեր պատասխանում ես գրեցի, որ ձեր ուզած բնութագրի մասին ոչ մի արտադրող իր արտադրանքի տուփերի վրա չի գրում, տվյալ պահին մենք ձեռքի տակ չունենք, որ ներկայացնենք։ Պատրաստ ենք, թե մատակարարումը կատարվի, նամանավանդ, որ իրենց ուզած գնով իջեցրել ենք մեր ապրանքի գինը, պատրաստ ենք մատակարարման ժամանակ յուրաքանչյուր խմբաքանակի հետ որակի սերտիֆիկատ ներկայացնենք արտադրողի կողմից»,- ասաց ՍՊԸ-ի տնօրենը։ Այնուհետեւ ՊՆ-ն ընկերությունից պահանջել է իր ներկայացրած ապրանքի սերտիֆիկատը հենց արտադրողից։ Դա էլ են փոխանցում պաշտպանության նախարարությանը, որտեղ նշված է եղել նաեւ, որ ապրանքը համապատասխանում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի ստանդարտներին։ «Դրանից հետո ոչ մի արձագանք չենք ունեցել։ Պարզվում է, որ օգոստոսի 23-ին ՊՆ-ի համապատասխան ստորաբաժանումները բացասական կարծիք են տվել եւ նախարարությունը դիմել է ֆինանսների նախարարություն որպես տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող տվյալներ ներկայացրած «Խաչպար» ՍՊԸ-ին եւ եւս երկու ուրիշ ընկերությունների ընդգրկել այսպես կոչված սեւ ցուցակում, մրցույթների մասնակցության իրավունքից զրկելու համար»,- ասաց Բալասանյանը։ Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am