Այլևս կառավարության իրավասության ներքո չի լինի
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը: Հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ նախատեսվում է պարզեցնել ներկայում լիցենզավորման ուղղությամբ կարգավորման ծավալը: Այնուհետև տեղեկացրեց, որ լիցենզավորող մարմին է համարվում կառավարությունը, և կատարվող փոփոխությամբ նախատեսվում է, որ հետևյալ գործունեության տեսկաների մասով օրենսդրական փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո լիցենզավորման իրավասությունը կփոխանցվի համապատասխան պետական կառավարման մարմնին: Դրանք են՝ թմրանյութերի և հոգեմետ դեղերի շրջանառության հետ կապված գործունեությունը, վտանգավոր թափոններ վերմաշկամն վնասածերծման, պահման, փոխադրման գործունեությունը, միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման և արտահաման գործունեության տեսակը և զենքի արտադրության կազմակերպումը:
