Ծախսերի 7 տոկոս կրճատում պետք է անեն
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ կառավարությունում տեղի է ունեցել 2018թ. բյուջեի նախագծի քննարկումը: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է, որ մինչև հիմա պետական պարտքի սպասարկման համար հատկացվել է մոտ 140 մլրդ դրամ, իսկ արդեն 2019թ. համար նախատեսվում է 250 մլրդ դրամ, ինչն ահռելի բեռ է բյուջեի վրա: Մեր տեղեկություններով՝ բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարվել է ներքին կարգով մոտ 7 տոկոսով կրճատել ծախսերը, անգամ աշխատողներին՝ սկսած դպրոցների պահակներից, որ եղած միջոցները բավարարեն: Ընդ որում՝ այդ նիստի ժամանակ մտահոգություն է բարձրացվել, որ արդեն հաջորդ տարի, հնարավոր է, մեր երկիրը չկարողանա սպասարկել արտաքին պարտքն ու կանգնի դեֆոլտի առաջ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։
