Իսկ գիտե՞ք, թե թշնամին քանի մետր է հեռու Ամարասից

«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին տարիներին մեր երկիրը պատուհասած զանազան աղետների շարքում կա մի դրվագ, որ առանձնապես տպավորվել է: Քարահունջի (Զորաց քարեր) բազմահազարամյա աստղադիտարանի վարկաբեկումն էր, թե՝ այն ընդամենը ինչ­որ դամբարան է եղել ու՝ վերջ: Այնինչ, լուսահոգի Պարիս Հերունին որքան համոզիչ ու փաստարկված էր ներկայացնում Քարահունջի՝ աստղադիտարանային հենքը: Երևի այդ էր պատճառը, որ լրահոսում անմիջապես ուշադրություն գրավեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հաղորդագրությունը, որի համաձայն՝ ի դեմս Զորաց քարեր հուշարձանի, գործ ունենք 11 հազար տարեկան աստղադիտարանի հետ: Ըստ հաղորդագրության, ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Մալխասյանը մասնավորապես նշել է, որ հուշարձանի մշակութային շերտերը վերաբերում են Քրիստոսից առաջ 9000, 5800 և 2341 թվականներին, և առանձնահատուկ նշելի է, որ հուշարձանը շահագործել են մի և նույն մշակույթի կրողները:

«Ընդհանուր առմամբ, հուշարձանում ակնառու է 11 000 տարեկան հայկական աստղադիտական­օրացուցային կրոնածիսական մշակույթը որպես մեկ ամբողջություն: Կարևոր բացահայտումներից է նաև հուշարձանի կառուցվածքային և բովանդակային կապը 4­-րդ հազարամյակի Քեթիի քրեղանի զարդապատկեր օրացույցի միջև»,­ ասել է Հայկ Մալխասյանը: Կարճ ասած՝ Զորաց քարերը Հայաստանի ու հայության «կադաստրի վկայական» են: Ամրակո՛ւռ վկայական: Դե, կա մեկը, չէ՞, որ ընկած «կադաստրի թղթեր» է, իբրև թե, որոնում Հայաստանի համար ու, իբրև թե, չի գտնում, գնում ու թշնամուց է... «կադաստրի թուղթ» հայցում... Մյուս կողմից՝ ինչ­որ բան հուշում է, որ Քարահունջի կամ, որ նույնն է՝ Զորաց քարերի շուրջ դեռ էլի ու էլի բանավեճեր և անգամ վիճաբանություններ կլինեն: Սակայն տվյալ դեպքում խոսքը նույնիսկ այդ մասին չէ: Այ, ինչն իսկապես անհագստացնում ու խորագույն մտահոգություն է պատճառում, եթե չասեմ՝ տագնապ, այն է, թե ընդամենը քանի՞ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում թշնամին: Հասկանալի է՝ Զորաց քարերից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա: Բազմահազարամյա քարե աստղադիտարանից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռուհայոց մեկ այլ «կադաստրի վկայական». Ուղտասարը (Ուխտա սար)՝ իր հանրահայտ նախնադարյան ժայռապատկերներով:

Պատմության մի անկրկնելի հուշարձան, որը հիմա... հայ-­ադրբերջանական շփման գծի տակ է, եթե հնարավորինս կոշտ չարտահայտվենք: Եվ ի՞նչ է մնացել այդ ժայռապատկերներից, քանի­քանիսն են ջարդու խուրդ արվել, վնասվել, ո՞ր մասն է թշնամու ոտքի տակ անցել, ո՞ր մասն է դեռևս հայկական վերահսկողության տակ: Իսկ եթե մի քանի կիլոմետր էլ «խորանա՞նք»: Հասնենք, օրինակ՝ Դադիվանք: Այն Դադիվանքը, որ ազատ շնչեց շնորհիվ ազատագրման ու հարյուրավոր լուսավոր տղաների կյանքի գնով: Եվ այն Դադիվանքը, որ թշնամական գերության մշտական սպառնալիքի տակ է դրվել վերջին 3 տարվա ընթացքում ու այս իշխանության գործունեության հետևանքով ու մեղքով: Իսկ Ծիծեռնավա՞նքը: Այն, որ երկուսուկես տարի առաջ առանց կրակոցի տրվեց թշնամուն: Այն Ծիծեռնավանքը, որտեղ հնագետները 4-­րդ դարում հավատի համար նահատակվածի գերեզման էին գտել:

Այն Ծիծեռնավանքը, որ պարզապես հրաշանիստ մի հուշարձան է: Դրանից ուժեղ «կադաստրի վկայակա՞ն»: Հապա Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցո՞ցը... Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր մի քանի տարի առաջ հանրությունը վշտահարվել, որ այրվել է Փարիզի Աստվածամոր տաճարը: Հիմա ո՞ւր են այդ զգայուն հայրենակիցները: Եվ ինչո՞ւ են լուռումուջ, ինչո՞ւ են անդրդվելի, երբ թշնամուն հանձնված (եթե չասենք՝ նվիրած) Շուշիում հենց հիմա ադրբեջանական թուրքերը Ղազանչեցոց եկեղեցին վերածում են մզկիթի: «Կադաստրի վկայականը» ջնջում են: Թշնամին է ջնջում: Մեր թողտվությամբ: Ու ջնջում է թշնամին, որովհետև կան մարդիկ, որոնք հազարամյակներով հայկականը համարում ու հռչակում են որպես... թշնամապատկան: Շատերն են լսել, որ Մեսրոպ Մաշտոցը գրերի գյուտից հետո առաջին դպրոցը կամ առաջիններից մեկը Արցախ աշխարհում է հիմնել՝ Ամարասի վանքում:

Իսկ գիտե՞ք, թե թշնամին քանի մետր է հեռու Ամարասից: Համարյա հեռու չէ: Այնպես որ, «կադաստրի վկայականներ» կան ու կան: Բայց դարավոր, բազմահազարամյա հայկականը թշնամապատկան համարողի, ավելի վատ՝ թշնամապատկան դարձնողի համար դրանք՝ ի՞նչ: Շատ­-շատ՝ «թիթիզանան», գնան Ակնայում նկարվեն՝ նուռը ձեռքներին, մեծ­-մեծ գրեն՝ «Ակնան իմ հայրենիքն է», ու առանց «օֆ» քաշելու թողնեն թշնամուն: Նայեն Արարատին ու այն սքեթչային ֆիլ մի տարբերակով ասեն. «Վա՜յ, էս ինչ կեղտոտ պադյեզդ ա...»: Հիմնը քիմքներին չի գալիս: Գերբի վրայի առյուծից են վատանում: Արարատ սարի բիբլիական պատկերը նրանց մոտ ուղեղի այրոց («իզժոգա») է հարուցում: Մի հատ թեսթ արեք, գուցե օգնի՞ հասկանալ, թե՝ ինչո՞ւ են ոմանք թշնամապատկան համարում, օրինակ՝ Արցախը, որտեղ ամեն քարի տակ ու ամեն քարի վրա, կարելի է ասել, դաջված են հայկական «կադաստրի վկայականները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 359 անգամ
Լրահոս
Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am