Գյուղում ո՛չ խանութ կա, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ դպրոց

«Փաստ» օրաթերթը գրում է.Շիրակի մարզի Ջաջուռավան գյուղը թաղված է խնդիրների մեջ: Այստեղ նույնիսկ հողագործությամբ, անասնապահությամբ չեն զբաղվում, քանի որ չունեն սեփական հողային ռեսուրսներ եւ արոտավայրեր: Գյուղում այս պահին 180 մարդ կա: 15 տարի առաջ Ջաջուռավանը 307 բնակիչ է ունեցել: Ջաջուռավանի բնակիչները գաղթել են Մուշից ու Բասենից: Ամենաշատ բնակիչներն այս գյուղը 1970 թվականին է ունեցել, երբ բնակչության թիվը 422–ի է հասել: Գյուղում մշակվում են միայն տնամերձ հողամասերը, այլ տարածքներ գյուղը չունի, անասնապահությամբ եւս զբաղվել չեն կարող, միայն մի քանի տնտեսություն է, որ անասուններ է պահում: Արոտավայր չունենալու պատճառով անասունները հաճախ հայտնվում են հարեւան գյուղերի արոտավայրերում, ինչն էլ առաջացնում է այդ գյուղերի բնակիչների դժգոհությունը: Չկաների շարքն այսքանով չի ավարտվում: Չկա նաեւ մանկապարտեզ, իսկ դպրոցը նախատեսված է միայն տարրական դասարանների համար: Հենց այս պատճառով է, որ գյուղից վերջին տարիներին մի քանի ընտանիքներ են մեկնել, իսկ արտագնա աշխատանքի մեկնում են գրեթե բոլոր տնտեսություններից: «Մի մասը երկաթգծում է աշխատում: Մի մասն էլ գոյատեւում են բացառապես թոշակ–նպաստով»,– հայտնեց գյուղապետ Աշոտ Գրեյանը: Ջաջուռավանում նույնիսկ խանութ չկա, գյուղապետը պարզաբանում է` աղքատ գյուղ է, չկա այնպիսի մի ընտանիք, որը կունենա անհրաժեշտ նախնական գումարը` փոքր խանութ բացելու համար, հարեւան գյուղերից կամ քաղաքից այստեղ ներդրում անել չեն համարձակվում, գիտեն` սոցիալական վիճակը ծանր է: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am