«Հայկական ժամանակ». Երևանի ավագանու ՀՀԿ անդամ Արմեն Սահակյանը՝ «Ծիտ»-ը, հետախուզվել է գումարների յուրացման գործով և դատապարտվել

«Երևանի ավագանու երեկվա նիստի ժամանակ իր ոչ պարկեշտ վարքով աչքի ընկած, ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Արմեն Սահակյանը ոչ միայն հետախուզվել է գումարների յուրացման աղմկահարույց գործով, այլ նաև դատապարտվել: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը 2007 թվականին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է ՀՀ «Քրեական օրենսգրքի» 38-308 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար: Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մաս սահմանում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Արմեն Սահակյանը ևս 11 այլ անձի մասնակցությամբ իրականացրել է մոտ 1.5 միլիարդ դրամի յուրացում: Դատական տեղեկատվական համակարգում Արմեն Սահակյանի դատվածության վերաբերյալ տեղեկություն չկա, քանի որ «datalex» կայքում հասանելի են միայն 2008 թվականից հետո կայացված դատական վճիռները: Դատական դեպարտամենտից մեզ հայտնեցին, որ մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող ենք ստանալ դիմելով գործը քննած դատարան: Արմեն Սահակյանը դատապարտվելու ժամանակահատվածը նրա պաշտոնական կենսագրությունում, բնականաբար, չէր կարող լինել: Երևանի քաղաքապետարանի կայքում տեղադրված կենսագրականում Արմեն Սահակյանի գործունեության 2006-2008 թվականների ժամանակահատվածը դատարկ է: 1996-2000թթ. նա եղել է «Լևոն Աբրահամյան» ՍՊԸ-ի ավագ տնտեսագետը, իսկ 2000-2006թթ.` նույն ՍՊԸ-ի տնօրեն, իսկ 2008 թվականից եղել է 2008թ. փետրվարից մինչև 2008թ. հուլիս ամիսը եղել է տնօրենի օգնական «ՀայՌուսգազարդ»-ում: Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանը երեկ անհարգալից տոնով էր խոսել «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ: Վերջինիս դիմում էր «Անո», «պարոն Բախշյան»-ով: Այդ ամենից հետո վիճաբանություն էր տեղի ունեցել «Հանրապետական» և «Ելք» խմբակցության անդամների միջև»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am