ԱԻՆ-ը Արցախի փոխարեն գրում է Լեռնային Ղարաբաղ
Հրապարակը գրում է․ Հունիսի 28-ից սկսած Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում՝ եղանակը Հայաստանում բաժնում, Արցախի փոխարեն գրվել է Լեռնային Ղարաբաղ։
Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 1-ից, Արտակարգ իրավիճակների նախարարությունը այլևս, որպես առանձին նախարարություն չի գործում, այն միավորվել է Ներքին գործերի նախարարությանը։


