Էջմիածնում տեղի ունեցած սպանությունից հետո դեպքի վայրից տեսագրություններ են առգրավվել. ժամանակ

Ժամանակ օրաթերթը գրում է. Նախօրեին Էջմիածնում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դեպքի վայրի հարակից տարածքից տեսագրություններ են առգրավվել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին ժամը 00:20-ի սահմաններում կրակոցները հնչել են Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել են վարորդ Լեւոն Ավետիսյանը եւ 44-ամյա Կարեն Դավթյանը: Վերջինս Էջմիածնում հայտնի է որպես «Տուպիկի» Կարեն. նա քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի ընկերն է: Մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ քրեական գործի շրջանակներում քննության առարկա է դարձվել դեպքի վայրի հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունները: Բացի դրանից, կատարվել են բազմաթիվ քննչական, դատավարական գործողություններ, մասնավորապես՝ խուզարկություններ: Տռուզյանը, սակայն, ասաց, որ քննության շահից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հրապարակել: Սպանությունից արդեն անցել է երկու օր, սակայն այն դեռեւս չբաահայտված է. թե ինչ նախնական վարկածներ են քննվում՝ եւս հայտնի չէ: Մամուլում հրապարակված վարկածներից մեկի համաձայն՝ սպանությունը հնարավոր է կապ ունենա էջմիածինցի հայտնի քրեական հեղինակություն Դոն Պիպոյի դեմ ամիսներ առաջ ծրագրված սպանության նախապատրաստման փորձի հետ: Դեռեւս մայիսին լուրեր էին շրջանառվում, որ սպանությունը նախապատրաստելու հետեւում կանգնած է Արտյոմ Կանեւսկոյի մականունով հայտնի Արտյոմ Հարությունյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու եւ ավելի անձանց սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը) հատկանիշներով:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am