Եվ ինչու այդպես էլ չմասնակցեցինք ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Հայաստանը պաշտոնապես տեղեկացրել էր Վրաստանին, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չէր մասնակցնելու, այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հարցին:«Իրոք զավեշտի է հասցված այդ քննարկումը: Մեր զինված ուժերը յուրաքանչյուր տարի մասնակցում են հարյուրավոր միջոցառումների՝ երկկողմ և բազմակողմ: Մենք տարեկան մասնակցում ենք հարյուրավոր միջոցառումների, չենք մասնակցում հարզարավոր միջացառումների: Այս զորավարժությունն ի սկզբանե հայկական կողմն այդ զորավարժությանը մասնակցելու որոշում չի ունեցել: Եվ դեռևս մարտ ամսին օֆիցիալ տեղեկացրել ենք գործընկերներին, որ այդ զորավարժությանը չենք մասնակցելու՝ ելնելով այդ զորավարժության և ՆԱՏՕ-ի հետ մեր փոխգործակցության խնդիրների չհամընկնելուց՝ մեր օրակարգային հարցերին չանդրադառնալու առումով»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
