«Երբ ես ձեզ ասում եմ բանակը մարտունակ է, ուրեմն...». Վիգեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Պաշտպանության նախարարին՝. արդյոք մենք պատրաստ ենք 60-օրյա պաշարման։ Որին ի պատասխան նախարարը նշեց, որ ՀՀ զինված ուժերն այսօր գտնվում են մարտունակ վիճակում, ի վիճակի են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Փաշինյանը շարունակեց իր հարցադրումն ու դիտարկումները. «Ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, երբ մեր զինված ուժերի տանկերը այսպես ասած խոդ չեն ընկել, արդյոք կառավարությունը երաշխավորում է, որ այսօր ՀՀ ԶՈՒ բոլոր տանկերը եւ մյուս տեխնիկան գտնվում է այսպես ասած նախադու վիճակում, որ ապահոված է մեր բանակը բոլոր տիպի զենք- զինամթերքով, արդյո՞ք երաշխավորում եք, որ այսօր ՀՀ-ն պատրաստ է 6 ամիս մարտական գործողություններ վարել՝ նկատի ունենալով ռազմամթերքի անհրաժեշտ պաշարը»: Վիգեն Սարգսյանն ասաց, որ տանկի խոդ ընկնելուց մինչև լրակազմի առկայությունը, այդ ամենը բանակի մարտունակության հարց է. «Մենք կարող ենք հստակ ֆիքսել, որ ՀՀ ԶՈՒ-ն այսօր գտնվում է մարտունակ վիճակում, ի վիճակի են կատարելու իրենց առջեւ դրված մարտական խնդիրները: Եվ երբ ես ձեզ ասում եմ, որ մեր բանակը մարտունակ է, դա ներառված է պատասխանում»
