«Կսպասենք, որ ինքն իր սեփական մահով մահանա՞». Մանե Թանդիլյանը՝ Կարեն Կարապետյանին
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց՝ ունե՞ն գնահատական, թե ինչ է տվել ՀՀ-ին ԵԱՏՄ անդամակցությունը: «Դուք գնահատե՞լ եք ԵԱՏՄ-ում մնալու տնտեսական ռիսկերը և ՀՀ-ն ինչ հնարավորություններ է դրա հետևանքով կորցրել, ի՞նչ գին ունի դա մեզ համար: Առհասարակ կառավարությունն ունի՞ սցենար, որի պայմաններում՝ տնտեսական, քաղաքական զարգացումների դեպքում համարեն, որ կդադարեցնեն ԵԱՏՄ անդամակցությունը: Թե՞ կսպասենք, որ ինքն իր սեփական մահով մահանա»,-հարցրեց նա: Վարչապետ Կարապետյանը պատասխանեց, որ գրավոր հաշվարկներով վերլուծությունները կներկայացվեն: «Ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որոնք կորցրել ենք ԵԱՏՄ ակումբի անդամ լինելով, եթե կան, կարող եք հուշել: Ես այս պահին չգիտեմ մի շուկա, որի նկատմամբ պակաս ուշադիր ենք և ջանք չեն գործադրում»,-ասաց նա:
