«Ես առաջին իշխանության բոլոր հանցանքները վերցրեցի ու եկա նստեցի». Վանո Սիրադեղյանի բանդայի պարագլուխը խոստովանում է

«Փաստ» օրաթերթը գրում է.բացառիկ հարցազրույց ցմահ դատապարտյալ Արմեն Տեր–Սահակյանի հետ Նուբարաշեն ՔԿՀ–ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր–Սահակյանը ազատության մեջ հայտնվելու հույսը չի կորցնում: Ցմահ դատապարտյալը 20 տարի պատիժը կրելուց հետո, օգտվելով իր պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից, բազմիցս դիմել է տարբեր ատյանների: «Ի սկզբանե ես մահապատժի եմ դատապարտվել: 2003 թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր 103–Ա հրամանով նոր պատժատեսակ սահմանեց: Խոսքը մահապատիժը ներման հրամանագրով փոխարինելու, ապա ցմահ ազատազրկման դատապարտելու մասին է: Ես երեք տարի անորոշության մեջ եմ եղել ու սպասել եմ գնդակահարության որոշման կատարմանը: Հոգեկան ծանր ապրումներ եմ ունեցել ու այդ տարիներին Քոչարյանին ուղղված իմ դիմումի մեջ գրել էի՝ կամ իմ մահապատիժը իրականացրեք, կամ դատապարտեք 15 տարվա ազատազրկման, բայց դադարեցրեք իմ դանդաղ մահը: Ստացվեց այնպես, որ դանդաղ մահանում եմ արդեն 20 տարի»,–«Փաստ» օրաթերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ցմահ դատապարտյալը: Արմեն Տեր–Սահակյանը 2016 թվականին երկարաժամկետ հացադուլ հայտարարեց:Նա նշում էր, որ իրեն վերագրվել են հանցագործություններ, որոնց հետ ինքը կապ չի ունեցել: Այդ օրերին Տեր–Սահակյանը հանդիպում էր պահանջում ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ և հայտարարում էր, որ իր պահանջը արհամարհելու դեպքում սկանդալային բացահայտումներ կանի: Սպասված հանդիպումը չկայացավ: Արմեն Տեր–Սահակյանը դադարեցրեց հացադուլը. «Դեռ ոչ մի բան ավարտված չէ: Չի բացառվում, որ գա պահը և ես ստիպված գնամ այդ քայլին: Այս պահին ես մտածում եմ ընտանիքիս ու երեխաներիս մասին: Իմ ընտանիքը իմ պատճառով շատ է տառապել»,–մանրամասնում է Տեր–Սահակյանը: Արմեն Տեր–Սահակյանը կորցրել է վստահությունը անկախ հանձնաժողովների և դատական ատյանների նկատմամբ: «Ես խախտումներ չեմ ունեցել, երկու անգամ խրախուսանքի եմ արժանացել: Վաղաժամկետ ազատման մասին հեքիաթը, ցավոք, դեռ չի գործում: Հանձնաժողովը գալիս է՝ երկու հարց է տալիս ու հետո գրում է՝ կալանավորը վստահություն չի ներշնչել: Ես հստակ ասում եմ՝ մարդը, որ ծնվում է, արդեն պոտենցիալ հանցագործ է: Ես չգիտեմ այդ հանձնաժողովը ոնց է գուշակում, որ ես դեռ վտանգավոր եմ հասարակության համար, քանի որ, բացի Աստծուց ոչ ոք մարդու ապագայի մասին իմանալ չի կարող: Ես մարդասպան չեմ ու իմ պատիժը չափազանց խիստ եղավ»,–ասաց նա: Հարցին, թե հնարավո՞ր է՝ Վանո Սիրադեղյանի անվան գործոնը և նրա անհետանալու փաստը խոչընդոտ հանդիսանան վաղաժամկետ ազատման համար, Տեր–Սահակյանը արձագանքեց. «Վանո Սիրադեղյանը ժամանակին ասաց, որ ինքը «քավության նոխազ» չի դառնա: Դուրս է գալիս, որ ես դարձա «քավության նոխազ»: Ես առաջին իշխանության բոլոր հանցանքները վերցրեցի ու եկա նստեցի: Ես մարդ չեմ սպանել, ես միայն տեղյակ եմ եղել, որ որոշ իրադարձություններ են կատարվելու»,– ասաց Արմեն Տեր–Սահակյանը և հավելեց. «Ես դեռ անցած տարի ներում եմ խնդրել ՀՀ նախագահից: Դեռ հույսս չեմ կորցրել, որ Սերժ Սարգսյանը մի օր ինձ ներում կշնորհի: Դա իմ վերջին հույսն է»: Նշենք, որ մեղադրանքի առանցքում է ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Նրա մասով Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանի 31.03.2009 թ. որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև ամբաստանյալին հայտնաբերելը (Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 2000 թ. ապրիլի 6–ի որոշմամբ): Ըստ ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքի՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վ.Սիրադեղյանը 1992թ. ամռանը Արմեն Սահակի Տեր–Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am