Երևանում բացվել է ավտոբուս-սրճարան

Արդեն մեկ շաբաթ է Սարյան1 հասցեում գործում է ավտոբուս-սրճարան։ Հիմնադիրներն ասում են, որ այն Հայաստանի առաջին ավտոբուս-սրճարանն է։ «Starbus»-ի գաղափարը Տիգրան Զալինյանինն ու նրա ընկեր Միշայինն է: «Starbus» -ը «Իկարուս» մակնիշի ավտոբուս է՝ 1976 թվականի արտադրության: Նախկինում այն Հայաստան է բերվել զբոսաշրջային այցեր կազմակերպելու նպատակով, իսկ այժմ այն կայանված է Սարյան փողոցում: Հիմնադիրները նպատակ ունեն ավտոբուս-սրճարանով շրջել հանրապետության մարզերով։ Հետագայում ավտոբուսը նաև կունենա ուղևորագիծորը հնարավորություն կտա «ուղևորներին» շրջել Երևանի փողոցներով՝ վայելելով պատվերը: Շրջայցի ընթացքում հաճախորդները կա՛մ հետ կվերադառնան սկզբնակետ, կա՛մ կիջնեն իրենց նախնընտրած վայրում։ «Օրերից մի օր հոգնած վիճակով տուն գնացի, պառկած նոր նախագծերի մասին էի մտածում: Էդ մտքերով քնեցի։ Առավոտյան, որ արթնացա, արդեն կիսապատկերացրել էի այս գաղափարը: Զանգահարեցի Միշային՝ ընկերոջս։ Ասեցի՝ արի հանդիպենք: Հանդիպեցինք, սկսեցինք նկարել նախագիծը: Հետո հանդիպեցինք մեր երրորդ ընկերոջը, իրար լրացնելով քննարկեցինք մեր սրճարան-ավտոբուսի գաղափարը»,-ասում է ավտոբուս-սրճարանի համահիմնադիր Տիգրան Զալինյանը: Այս քննարկումներից հետո ընկերները ձեռք բերեցին «Իկարուս»-ը։ Տիգրանը 26 տարեկան է, հիմնական մասնագիտությամբ հոգեբան է, նաև բիզնես ծրագրեր է գրում և իրագործում: Իր համար կարևոր էր, որ իրենց հիմնադրած բիզնեսը լիներ յուրահատուկ և չկրկնվող: «Նման պոզիտիվ, հավես պրոեկտները Հայաստանին պետք են։ Պրոեկտներ, որոնք ոչ թե կլինեն մեկօրյա, այլ մնայուն»,-Տիգրանին ավտոբուս-սրճարանի գաղափարում ամենաշատը սրճարանի եզակիությունն է գրավել: Ավտոբուսը դրսից սպիտակ և կանաչ գույն ունի: Ներսում երկու շարքով դեմ դիմաց նստարաններ են դրված և հաջորդում են միմյանց: Ավտոբուսի վերջնամասում սրճարանի բարն է, որտեղ և պատրաստվում են հաճախորդների պատվերները: Սարյան փողոցի ընտրությունը ևս պատահական չի եղել: Տիգրանն ասում է, որ փողոցը ֆրանսիական շունչ է հաղորդում: Բացի այդ, նրան գրավել է փողոցի հանգստությունն ու կոկիկիությունը: Իսկ Սարյան 1 հասցեն ընտրել է՝ առաջին ավտոբուս-սրճարանի համընկնումով: «Starbus» անվանումը Տիգրանին մայրն է հուշել։ Անունը լեզվի սայթաքման արդյունք է համարում: Ասում է՝ հաշվարկել էր սրճարանի աշխատանքները, ձևակերպել մարքեթինգային քայլերը, մնացել էր անունը։ Առավոտյան մոր հետ սրճելիս է եղել, երբ մայրը «Starbucks» անունը տալիս վերջավորությունը փչացրել է և ասել՝ «Starbus»: Սա էլ Տիգրանին հուշել է սրճարանի ձևաչափին համընկնող անվանումը. «Եթե մինչև այդ որևէ բան կիսատ էր, այդ պահից ամեն ինչ սկսվեց իր տեղն ընկնել»: Թիմը դեռևս 1-2 ամիս կփորձի հասկանալ գործի հմտությունները, դրանից հետո կսկսի իրագործել սրճարան-ավտոբուսի հետ կապված մյուս նպատակները: Հիմնադիրների հիմնական նպատակը «Starbus»-ը բրենդի վերածելն է: «Վստահ եմ, որ այս գործը ինձ կգոհացնի։ Վստահ եմ, որ էլ ավելի աճ կունենք։ Չկա էդպիսի գործ, բիզնես որը չի աշխատում, աշխատացնողն է վատ անում։ Չկա էնպիսի պրոդուկտ, որ չես կարող վաճառել»,- ասում է Տիգրանը: Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի Աղբյուրը՝ hetq.am

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am