ԵԽ-ում առաջարկել են դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները

Նախորդ շաբաթ Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի նիստի ժամանակ ԵԽ-ում ներկայացված քաղաքական ուժերը հանդես են եկել Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու համատեղ առաջարկով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «ntv.com.tr» լրատվակայքը: Նիստում Եվրահանձնաժողովի անունից ելույթ ունեցած Յոհաննես Հահնը ուշադրություն  է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում հետընթաց է  գրանցվել: Նրա կարծիքով՝ Թուրքիան իր իսկ շահերից ելնելով անհապաղ պետք է քայլեր ձեռնարկի մարդու իրավունքների և որոշ ԵՄ երկրների հետ երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Հահնը տեղեկացրել է, որ ամենաուշը 2018թ. գարնանը Եվրահանձնաժողովը կհրապարակի Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցը. «Եթե իրավիճակը չփոխվի, ապա առանձնապես մեծ քաղաքական երևակայություն չի պահանջվի՝ հասկանալու համար, թե ինչ գրել զեկույցում», -ասել է նա: Քրիստոնյա դեմոկրատների (EPP) անունից նիստում ելույթ ունեցած պատգամավոր Քրիստիան Դան Պրեդան առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել Անկարայի հետ եվրաինտեգրման բանակցությունները: Նա նաև կարծիք է հայտնել, որ Թուրքիայի համար ԵՄ բյուջեով նախատեսված գումարները պետք է բաժանել Թուրքիայի հասարակությանը: ԵՄ Սոցիալ դեմոկրատների (S&D) անունից հանդես եկած հոլանդացի պատգամավոր Քեթի Փիրին նշել է, որ բանակցությունները դադարեցնելու մասին ԵՄ-ի որոշումը չի փոփոխվել: Փիրին ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է իրարից տարբերակել Թուրքիայի կառավարությունն ու Թուրքիայի հասարակությունը: Նա կողմ է արտահայտվել անդամակցության բանակցությւոնների դադարեցմանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Թուրքիան պետք է շարունակի մնալ թեկնածու երկիր: Պահպանողական խմբակցության (ECR) անունից ելույթ ունեցած անգլիացի պատգամավոր  Չառլզ  Թաննոքը նշել է, որ Թուրքիան հեռացել է արևմտյան ժողովրդավարական նորմերից, ուստի եկել է Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու ժամանակը: Լիբերալ խմբակցության (ALDE) ներկայացուցիչ գերմանացի պատգամավոր Ալեքսանդր Լաբսդորֆի խոսքով՝ Թուրքիան վաղուց դադարել է համապատասխանել Կոպենհագենի քաղաքական չափանիշներին և առաջարկել Եվրահանձնաժողովին՝ այս հանգամանքը հաշվի առնելով բանակցությունների դադարեցման վերաբերյալ որոշում ընդունել: Լամբսդորֆի կարծիքով՝ եվրաինտեգրման գործընթացն արդեն «մահացել է» և անհրաժեշտ է մտածել Թուրքիայի հետ նոր հարաբերությունների նոր տեսակի մասին: Միացյալ ձախերի խմբակցության (GUE) ներկայացուցիչ, ֆրանսիացի պատգամավոր Մարիա – Քրիստինա Վերգիատը նույնպես կողմ է արտահայտվել Անկարայի հետ անդամակցության բանակցությունների դադարեցմանը: Կանաչների խմբակցության անունից ելույթ ունեցած գերմանացի պատգամավոր Սկա Քելլերի կարծիքով՝ չպետք է մոռանալ, որ Թուրքիան Էրդողանը չէ, և Էրդողանը Թուրքիան չէ: Կանաչների խմբակցության համանախագահ Քելլերը նաև առաջարկել է Թուրքիայի նկատմամբ զենքի ամբարգո կիրառել: Հավելենք, որ հաջորդ ամիս Եվրախորհրդարանը Ստրասբուրքում քվեարկության կդնի Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ որոշումը: Աղբյուր` Ermenihaber.am

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am