Այդ օրը դասի է եկել, սովորականի պես իրեն պահել. մանրամասներ` ինքնասպանության փորձ կատարած տղայի մասին

Արմավիրում երեկ արտակարգ դեպք էր տեղի ունեցել. 13-ամյա դեռահասն իրենց այգում հակի թելով կախվելու միջոցով փորձել էր ինքնասպանություն գործել, բարեբախտաբար, նրան ժամանակին հայտնաբերել էր եղբայրը։ Անչափահասին անմիջապես տեղափոխել էին «Արմավիր» ԲԿ, որտեղից էլ` Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Դպրոցի տնօրենը, որտեղ սովորում է տղան, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Նարեկն ակտիվ աշակերտ է, բայց ոչ` անկարգ: «Դասերից չի բացակայել, վարքի մեջ էլ ոչ մի տարօրինակ բան չի ունեցել: Մի քիչ անհանգիստ է, շարժունակ: Ընտանիքը սոցիալապես անապահով չէ. հայրն աշխատում է մեզ մոտ` ջրային կոմիտեում, իսկ մայրը դասարանի ծնողխորհրդի նախագահ է: Շատ հետևողական ծնողներ ունի Նարեկը, երկուսն էլ իմ աշակերտներն են եղել: Բոլորս ուղղակի ապշած ենք նրա քայլի համար»,-ասաց դպրոցի տնօրենը: Նա նշեց նաև, որ գյուղում աղանդավորական կազմակերպություն էլ չկա, թաղային հեղինակություններ` նույնպես, այսինքն` հնարավոր բոլոր պատճառների մասին մտածել ու այդպես էլ ոչ մի եզրակացության չեն կարողացել հանգել: «Ի դեպ, Նարեկն այդ օրը եկել էր դասի, բոլոր դասերին ներկա եղել: Այդ օրն էլ իրեն սովորականի պես է պահել: Նարեկն ինքնամփոփ չէ, շփվող տղա է` մտքինը միշտ բարձրաձայնում է: Ես արդեն զրուցել եմ նրա դասընկերների հետ: Նրանք էլ ընկճված են ու նույնն են ասում` Նարեկը նման քայլի դիմելու ոչ մի պատճառ չի ունեցել»,- ասաց դպրոցի տնօրենը: Նարեկը, տնօրենի խոսքով, ժամանակ առ ժամանակ սպորտով է զբաղվել: Հիշեցնենք, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը տեղեկացրել էր, որ պատանու վիճակը ծանր է, նա կոմայի մեջ է։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am