Ինչի՞ համար էր այս «ավտոբուս» թատրոնը

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն օրերս հպարտանալու առիթ էր գտել, թե՝ աննախադեպ (սիրած բառերից) բարձրացրել են կենսաթոշակը, թե՝ երբեք նման չափով ոչ մեկը ոչ մի կենսաթոշակի չափ չի բարձրացրել, ինչ իր՝ «Նիկոլողորմածի» օրոք և այլն, և այսպես շարունակ: Այն, որ վերջին 5 տարին ինչ ասես, մանավանդ պարենային ապրանքները զգալի թանկացել են, դա, երևի, ոչինչ: Չնայած, եթե պաշտոնական վիճակագրությանը ու փաշինյանական պաշտոնյաների ու քարոզիչների հայտարարություններին նայես, կարող է հանկարծ պարզվել, որ գներն էլ այդպես չեն աճել, դեռ մի բան էլ՝ էժանացում է եղել: Բայց դա ինչ-որ զուգահեռ իրականություն է, որը գոյություն ունի միայն պաշտոնական՝ «ամեն ինչ լավ է, հրաշալի մարքիզուհի» քարոզչական երգերում:

Ենթադրենք, նվազագույն կենսաթոշակը դարձել է 36 հազար: Է, հետո՞: Այդ գումարով որևէ կենսաթոշակառու կարո՞ղ է «ձգել», չենք ասում՝ ապրել, այլ հենց՝ «ձգե՛լ», ծայրը ծայրին հասցնել մոտ 1 ամիս: Այն բանից հետո, երբ վճարի կոմունալ ծախսերը, պայմանով, որ քրոնիկ հիվանդություն չունենա (ինչն անհնար է առաջացած տարիքում, մանավանդ՝ Հայաստանի պայմաններում): Հա, ու պայմանով, որ ծախսերի 90 տոկոսը ուտելիքի վրա է գնալու, իսկ թոշակառուն ո՛չ կոշիկ է առնելու, ո՛չ էլ որևէ հագուստ, ո՛չ կինոթատրոն է գնալու, ո՛չ թատրոն, ո՛չ սրճարան, ո՛չ էլ՝ ներգնա տուրիստական որևէ երթուղով, ո՛չ էլ այլ քաղաքում (գյուղում) բնակվող հարազատին է այցելելու: Այդ դեպքում, հնարավոր է, 36 հազար դրամով մարդը «ձգի» մինչև հաջորդ ամսվա թոշակը՝ գերազանցապես մակարոնեղենի, ձավարեղենի ու սառած-կապտած հավի բդի վրա «նստած»: Ու դա գլուխ գովելու բա՞ն է որևէ կառավարիչի համար:

Էլ չենք ասում՝ Նիկոլ Փաշինյանի համար: Օրինակ՝ որքա՞ն են ուրախհպարտ հադրութցի թոշակառուները, շուշեցի թոշակառուները, բերձորցի թոշակառուները, քաշաթաղցի ու քարվաճառցի թոշակառուները: Շա՞տ գոհ են Շուռնուխի, Ջերմուկի, Իշխանասարի թոշակառուները... Այսինքն, կենսաթոշակի՝ մի քանի հազար դրամով ավելանալը կոմպենսացնո՞ւմ է հայրենի բնօրրանի կորուստը կամ այն թշնամու ուղիղ կրակային նշանառության տակ դնելը: Մյուս կարևոր «մանրուքը». կենսաթոշակը մի քանի հազար դրամով բարձրացնելը գովաբանական «մատի փաթաթան» է դարձրել մի կառավարություն, մի իշխանություն, մի վարչապետ, որի թիմի անդամների, նախարարների, պատգամավորների եկամուտները, այդ թվում՝ պետբյուջեից տրվող վճարներն ու պարգևավճարները աճել ու աճում են սրընթաց, որոնք այնպիսի՜ եկամուտներ են ստանում, որ տասնյակ, հարյուր միլիոն դրամանոց տնատերեր են դարձել այս մի քանի տարվա ընթացքում:

Կուշտ ուտողները միշտ են սովածներին մանր բրդել (այդպիսի ասացվածք կա), բայց տվյալ դեպքում դա նաև աղմուկ-աղաղակով, գլուխ գովելով են անում, հպարտանալով: Այն բանից հետո, երբ «թոշակները բարձրացվեցին»՝ հասցվելով «տիեզերական» մակարդակի, Նիկոլ Փաշինյանն ու նրա փիարշիկները մտածեցին, որ իսկը «ավտոբուս բարձրանալու» ժամանակն է: Ու անցած կիրակի Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ բարձրացավ «առաջին պատահած» ավտոբուսը: Պետք է կարծել, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ամեն օրը, նույնիսկ օրը մի քանի անգամ են այդ ավտոբուսից ու ավտոբուսային երթուղուց օգտվում, իրենք մշտական ուղևորներ են, և ավտոբուսում եղած մյուս բոլորն էլ միշտ նույն ուղևորներն են: Մի՛շտ: Ու ավտոբուսն էլ սառը-սառն է, այնքան սառը, որ ներսում եղած բոլորը սառած էին: Բանն այն է, որ երբ Նիկոլ Փաշինյանը բարձրացավ ավտոբուսի ուղևորասրահ և արտաբերեց իր պատմական արտահայտությունը առ այն, թե՝ «ինչ սառը ավտոբուս է», այնտեղ գտնվող ուղևորները բացարձակապես ոչ մի ռեակցիա չունեցան:

Հասկանո՞ւմ եք, ընդհանրապես ոչ մի բան. ո՛չ զարմանք, ո՛չ հիացմունք, ո՛չ զայրույթ: Ընդհանրապես ոչ մի բան, ոչ մեկի հոնքը չշարժվեց: Այնպես կարելի է կարծել, որ ավտոբուսում բացառապես վարչապետի աշխատակազմի աշխատակիցներն են, որոնց համար Նիկոլ Փաշինյանին տեսնելը աշխատանքային-առօրեական մի բան է, չնայած, անգամ այդ դեպքում ինչ-որ ռեակցիա կլիներ: Իսկ այստեղ, կրկնում ենք՝ ոչ մեկի հոնքը չշարժվեց, ոչ մի կողմնակի ուղևոր որևէ կերպ չարձագանքեց Փաշինյանի ավտոբուսային «հայտնությանը»: Չգիտեմ, երևի ավտոբուսի սրահում գտնվող անձնակազմին արժե «Օսկարի» արժանացնել՝ «երկրորդ պլանի սովորական ուղևորի լավագույն կոլեկտիվ դերակատարման» համար:

Բնականաբար, հարց է ծագում, թե ինչի՞ համար էր այս «ավտոբուս» թատրոնը: Հարցն առավել քան տեղին է, եթե նկատի ունենանք, որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի՝ «ժողովրդի մեջ հայտնվելու» թատերականացված քարոզչական նման օպերացիաներից հետո «միշտ մի աղետ, մի վնաս գալիս է մեզ անպակաս»: Հիմա՞ ինչ մի նոր աղետ է անոնսում Նիկոլ Փաշինյանը՝ ավտոբուս բարձրանալով: Շուտով կերևա: Նույնիսկ բացառապես սեփական թիմակիցների մասնակցությամբ միջոցառումներին զրահաբաճկոնով ու բազմաթիվ թիկնապահներով «պարսպապատված» շրջողը հենց այնպես ավտոբուս չի բարձրանում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 232 անգամ
Լրահոս
Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am