Ստեփանակերտից Պուտինին մեկ օր ժամանակ են տվել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը` նամակի բովանդակությունը չմանրամասնելով:

Պետրոսյանը գրել է հետևյալը. «Իշխանությունը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացված է երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը։ Կարծում եմ, որ եթե վաղը հստակ քայլեր չտեսնենք Ռուսաստանի կողմից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման… Վաղն էլ համբերենք, հետո հրաբուխի պես պետք է պայթենք՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր արժանապատվության»:

Կարծիք հայտնելով, որ արցախցիների մեծամասնությունը հավատացել է ոչ թե Հայաստանի ղեկավարին կամ Արցախի ղեկավարին, այլ Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքերին, որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիվ, Արցախի Հակաճգնաժամային խորհրդի նախագահը շարունակել է. «Այսօր մենք ոչ թե ապրում ենք, այլ գոյատևում ենք, իսկ նրանք, ովքեր մեզ անվտանգություն, արժանապատվություն ու ազատ տեղաշարժ են խոստացել, ուղղաթիռով իրենց համար ուտելիք են կրում, թողնելով մեզ այսպիսի վիճակում»։

Ըստ «Ազատության», Արցախի նախագահականը չի մեկնաբանում Հարությունյանի կողմից Պուտինին ուղարկված նամակի մասին տեղեկությունը։ Ընդդիմությունից էլ փոխանցում են, որ տեղեկացված չեն նախագահի քայլերի մասին։ Սակայն ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել է, թե անցած շաբաթ խորհրդարանում Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն անձամբ է նախագահին հորդորել ուղիղ դիմել Ռուսաստանի ղեկավարությանը՝ և՛ հումանիտար, և՛ քաղաքական հարցերի լուծման նպատակով. - «Քանզի Հայաստանի իշխանությունները ոչ միայն հրաժարվել են, այլ բոլոր քայլերը հնարավոր ու անհնար անում են, որպեսզի Արցախը վերջնականապես հանձնեն Ադրբեջանին: Եվ այս պարագայում այլ տարբերակ չկա, քան՝ ուղիղ կապի դուրս գալ Ռուսաստանի իշխանությունների հետ: Թե դա դեռևս նամակագրական կապի միջոցով կարվի, թե հնարավորություն կա այլ կապի դուրս գալու, դա պիտի արվի»:

Հարցին՝ «բայց Ռուսաստանի Դաշնությունը, Պուտինը խափանելո՞ւ է այդ ծրագիրը Ձեր ասած, որ Ղարաբաղը չհանձնվի Ադրբեջանին», Հակոբյանն արձագանքել է. «Ինքը կողմ է... Իհարկե շատ դժվար է, որովհետև բանակցային սեղանին երկու շահագրգիռ կողմերը դրել են միանման բանակցային գործընթաց, այսինքն՝ երկու կողմը հստակ տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում՝ Հայաստանի իշխանությունները և Ադրբեջանը, և այս պարագայում շատ, միանշանակ դժվար է երրորդ կողմին, որը միջնորդ կողմ է հանդիսանում, հակառակվել այս գործընթացին: Հետևաբար, դժվարություններ ունի, բայց նաև ինքը հանձնառություն ունի պահելու այստեղ և՛ անվտանգությունը, և՛ հումանիտար խնդիրների լուծմամբ զբաղվելու: Գոնե հումանիտար մասը պիտի, այո, խաղաղապահները կարողանան լուծումներ գտնել»:

Երեկ հայտնի դարձավ նաև, որ Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով հանդիպման հնարավորություն երրորդ երկրի տարածքում անցյալ ամիս եղել է, սակայն հանդիպումը չի կայացել, «Ազատությանը» հայտնել է Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

«Այդպիսի առաջարկ եղել է՝ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության, Ամերիկայի միջնորդությամբ: Օրակարգում ընդգրկված հարցերը, ինչի շուրջ պետք է քննարկում լիներ, ըստ էության, Ադրբեջանի պարտադրած օրակարգն էր, որի մասին շարունակ խոսում է Ադրբեջանի ղեկավարությունը, իրենց ասածով՝ ինտեգրացիոն այդ գործընթացն է», - ասաց Հարությունյանը:

Այս հանդիպումը պետք է տեղի ունենար ամերիկյան կողմի միջնորդությամբ, բայց ոչ մասնակցությամբ, սակայն չի կայացել Ստեփանակերտի՝ դրա օրակարգի մասին ունեցած մտավախությունների պատճառով։ Հարությունյանը հիշեցնում է վերջին անգամ՝ մարտին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման մասին, որը նրա գնահատմամբ՝ անարդյունավետ էր. Ստեփանակերտի ներկայացուցիչը փորձել էր քննարկել հումանիտար հարցեր, իսկ հանդիպումից հետո Բաքվից հայտարարել էին, թե խոսել են ինտեգրացիայի մասին։ Արցախի իշխանություններն ասում են՝ չեն ցանկանում խոսել Ադրբեջանի կազմում ինտեգրման թեմայով։

«Փորձեց ներկայացնել, որ քննարկում է եղել ինտեգրացիոն պրոցեսների շուրջ, բայց այդ հանդիպման ժամանակ որևէ նման հարց մեր կողմից չի քննարկվել: Մեր օրակարգը այդ հանդիպմանը եղել է ենթակառուցվածքային և հումանիտար հարցերը: Այս անգամ էլ Ադրբեջանը փորձում էր նույն օրակարգով, այսինքն, մի անգամ այդպիսի հանդիպում արդեն եղել է, որ որևէ արդյունք չի տվել և այս անգամ էլ նույն օրակարգով հանդիպում տեղի ունենալու դեպքում նույնպես չէր լինելու այդ ակնկալվող արդյունքը, դրա համար այդ հանդիպումը տեղի չի ունեցել», - ընդգծել է Արթուր Հարությունյանը:

Այսինքն, Ստեփանակերտը մերժել է Բաքվի հետ հանդիպման հնարավորությունը երրորդ երկրի տարածքում, ամերիկյան փորձը ձախողվել է: Եվ, փաստացի, Ստեփանակերտը սպասում է Պուտինի արձագանքին:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Փաշինյանի իշխանությունն արդեն տևական ժամանակ հայտարարում է, որ անհրաժեշտ է Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով երկխոսություն սկսել, այս հարցը քննարկվում է նաև Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունների ընթացքում։ Վերջին՝ վաշինգթոնյան բանակցություններից հետո Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ հետագա աշխատանք է պետք Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծման համար, մինչ այդ, փաստորեն, ոչ միջազգային հաստատված ձևաչափով, սակայն ուղիղ երկխոսության հնարավորություն եղել է, որից Ստեփանակերտը հրաժարվել է։

«Իհարկե, մենք կողմ ենք անմիջապես Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, բայց ոչ թե պարտադրանքի, ճնշման կամ նախապայմանների պայմաններով, այլ՝ իրավահավասարության: Այսինքն՝ բանակցությունները պետք է լինեն իրավահավասարության սկզբունքի հիման վրա ու պետք է քննարկվեն հակամարտության կարգավորման ուղղությամբ բոլոր հարցերը, որոնք այս պահին խոչընդոտում են», - ներկայացրել է Հարությունյանը:

Այսինքն, Ստեփանակերտը 2 անգամ Բաքվի հետ անհաջող փորձից հետո, համարում է, որ իմաստ չկա 3-րդ նույնպիսի հանդիպում անցկացնել։ Սա իսկապես պատճառը, թե Ստեփանակերտում հույս ունեն Պուտինն, այնուամենայնիվ իրավիճակը ձեռքը կվերցնի:
Հայաստանից հնչեցին կարծիքներ, որ հնարավոր է, որ ռուսական կողմի ճնշմամբ են Ստեփանակերտում խուսափել այդ բանակցություններից։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս ռուսական մամուլը գրեց, թե Միացյալ Նահանգները փորձում է պարտադրել իր միջնորդությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար, այդ թվում՝ ուժի գործադրման սպառնալիքով, ինչին Մոսկվան կոշտ էր արձագանքել։ «Ուժով ստիպում են, սպառնալիքով, շանտաժով, նստել բանակցությունների սեղանի շուրջ, մասնացել ինչ-որ համաժողովների, որոնք իրենց մտքում նկարել են միջնորդները»,- ասել էր Զախարովան։

Այս մեկնաբանությունից առաջ «Կոմսոմոլսկայա պրավդան», վկայակոչելով իր աղբյուրները, գրել է, որ ԱՄՆ-ն վերջնագրի տեսքով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հարկադրում է համաձայնել մոտ ապագայում երրորդ երկրում հանդիպել ադրբեջանական կողմի հետ՝ ամերիկացիների հովանու ներքո
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, թե ծանոթ է այդ թեմայով մամուլի հրապարակումներին, հավելելով, որ եթե փաստերը հաստատվեն, ամերիկյան կողմը պարտավոր է պարզաբանում տալ։

«Միջնորդի դերին հավակնող երկիրը կարգավորման այսպես ասած՝ մասնակցին սպառնում է ուժ կիրառելով իրականացնել իր միջնորդական դերը։ Այսինքն՝ ուժով ստիպում են, սպառնալիքով, շանտաժով, նստել բանակցությունների սեղանի շուրջ, մասնացել ինչ-որ համաժողովների, որոնք իրենց մտքում նկարել են միջնորդները»,- ասել է Զախարովան։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4271 անգամ
Լրահոս
Կոռուպցիայի հսկայական աճ․ Փաշինյանի աշխատավարձը բարձրացել է 1 մլն-ով․ ի՞նչ է թաքնված դրա հետևում(video) Փաշինյանն ու Ալիևը իրար պետք է ուրիշ մրցանակ կիսեն․ Իշխան Սաղաթելյան (video) Փաշինյանը գնալու է Մոսկվա առևտրի․ Նյու Յորք այցը խաղաթուղթ է դառնալու իր համար․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «Իվետա, Թաթա, թ*եմ ես ձեր նամուսին․ էդ ում шրյшն վրա էիք քեֆ անում»․ Նարե Սոսե (video) Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան Եթե Փաշինյանը որոշի հանձնել Տիգրանաշենը,ծառերը կխանգարե՞ն. լրագրողը ՝ Ուժեղ Հայաստանի պատգամավորնին (video) Էրդողանը կոչ է արել անցկացնել ՄԱԿ-ի լայնածավալ բարեփոխում, որը նախատեսում է Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի վերացում Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի՝ իբր աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար Անկախություն՝ առանց պատրանքների. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Փաշինյանն ընդդիմադիր լիդերներին փակել է մի նպատակով․․․ Սաղաթելյանը փակագծեր է բացում (video) Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով Թեժ պայքար է սպասվում․ արդեն ունենք մեր թեկնածուներին․ գնում ենք հաղթանակի․ Ղահրամանյան (video) Իջևանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն է այն մարդը, որ կարող է ստեղծված իրավիճակում ելք գտնել. Իշխան Սաղաթելյան (video) Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ Փաշինյանի դիմաց շատ կոշտ դրել են՝ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացրու, թե չէ․․․ Իշխան Սաղաթելյան (video) Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am