«Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն միացել ո՛չ կոնվենցիային, ո՛չ արձանագրությանը». ԱԺ-ն վավերացնում է

Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվեց «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջև ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման և միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանին, հետաքրքրվեց, թե ի՞նչ է տալու նախագիծը մեր կրթական համակարգին: «Ենթադրում ենք, որ այն ստորագրել են նաև Թուրքիան և Ադրբեջանը, բայց մենք գիտենք, որ այդ երկրներում որքան ոչ հայանպաստ դասագրքեր և վերաբերմունք կա: Եթե մենք միանում ենք այս արձանագրությանը և ստորագրում ենք, ի՞նչ է տալու դա մեր կրթական համակարգին, և մեր դերակատարությունը որքանո՞վ է լինելու արդյունավետ այս արձանագրությունը ստորագրելիս»: Ի պատասխան՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն միացել. «Ինչ վերաբերում է, թե ինչ կտա սա մեզ, ասեմ, որ, երբ մենք ԵՄ-ի ընդհանուր կրթական տարածքի մեջ ենք ինտեգրվում, մեր ուսանողների ակտիվությունն ավելի մեծանում է, շատ հաճախակի մեր ուսանողները կրթությունը շարունակում են այլ երկրներում, և այլ երկրների քաղաքացիներ մեր երկրում են շարունակում կրթությունը: Սրանով մենք կարող ենք մեր ուսանողների շահերն ավելի լավ պաշտպանել այդ երկրում, և մենք էլ մեր հերթին՝ պարտավորություն ենք կրում այլ երկրի քաղաքացիների համար պատշաճ կրթություն ապահովել»: «Ճիշտ կլիներ, որ կրթության հանդեպ խտրականությունը չվերաբերի միայն ուսանողներին, այլ վերաբերի նաև որոշակի կրթական ծրագրերի և որոշակի աղավաղումների»,- արձագանքեց պատգամավորը:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am