Պատգամավորները ծիծաղում են, իսկ Հակոբ Հակոբյանը՝ զայրանում

ԱԺ-ն այսօր քննարկեց «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» և հարակից օրենքների փաթեթը։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ելույթ ունեցավ՝ դիմելով նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին: «Բանկերը երբևէ ի օգուտ քաղաքացու որոշումներ չեն կայացնում: Տարիներ շարունակ ի օգուտ բանկի ամեն ինչ արվեց, բանկային համակարգը կայացավ, իսկ այժմ  ժամանակն է ի օգուտ քաղաքացու որոշումներ կայացնել»,-ասաց ն աև շարունակեց,-  «Որևէ ծրագիր՝ ուղղված երիտասարդ ընտանիքին, անապահով ընտանիքիքն, միայն ժողովրդի մինչև վերջին կոպեկը թալանելու համար են բանկերը»։ Սակայն պատգամավորի վրդովմունքն էլ ավելի սրվեց, երբ  Երիցյանը ներկայացրեց, թե ըստ նախագծի՝ վարկը վաղաժամկետ մարելու համար քաղաքացին տոկոսներ պետք է վճարի,ավելի ճիշտ չի կարող վաղաժամկետ վարկի մարում կատարել, քանի որ բանկը տվյալ վարկառուի ու վարկի տոկոսադրույքները սահմանել է ենթադրենք տասը-տասնհինգ տարվա համար, իսկ վաղաժամկետ մարման դեպքում բանկը կտուժի։ «Դուք մեկ միլիոն վերցրել եք, դրա վրա 10 տարի 10 տոկոս պետք է վճարեք: Բայց դուք ընդամենը մեկ տարի այդ մեկ միլիոնի 100 հազար դրամը վճարում եք, մեկ միլիոնն էլ վճարում եք: Բանկը 10 տարվա այն 9 անգամ 10-ը օգուտ չի ստանում: Դրա համար եթե ինքն իմանա, որ ամեն մեկն այդպես արագ մարելու է, այդ տարբերությունը դնելու է տոկոսարդույքների մեջ և 10 տարվա ռիսկ չի վերցնելու»,- բացատրեց Երիցյանը։ «Դուք շատ պարզ ասում եք՝ եթե վարկառուն վարկ է վերցրել և պետք է վարկը հետ վերադարձնի, նա պետք է ավել գումար վճարի: Եթե նա վարկ է վերցրել, տոկոսադրույքը  վճարում է վերցրած գումարի համար, եթե նա գումարը հետ է տալիս, դուք ասում եք՝ բանկի ծրագրերը խառնվեցին, որովհետև 10 կամ 15 օր հետո բանկը կկարողանա նոր վարկառու գտնել, այդ 15 օրվա տոկոսը ես պետք է նրանից վերցնեմ, որպեսզի բանկը հանկարծ չտուժի: Է, բա քաղաքացի՞ն»,- հայտարարեց Հ. Հակոբյանը: Այնուհետև, տեսնելով, որ Ն. Երիցյանն իրեն չի լսում՝ պատգամավորն ասաց՝ «չի լսում, է՜», ինչը նիստին ներկա պատգամավորների մոտ ծիծաղն առաջացրեց: Անի Աղազարյան  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am