Գթասրտության նոպաներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ տարիներ առաջ առանց Բաքվի թույլտվության Ղարաբաղ այցելելու համար: Ալիևի հրամանագիրը ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Լապշինին ազատ արձակելու որոշումը Բաքուն կայացեց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Իսրայել կատարելիք այցի նախաշեմին, որտեղ նախատեսված են հանդիպումներ այդ երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի, ինչպես նաև ռազմարադյունաբերական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչերի հետ: Մեկնաբանելով շատերի համար անակնկալ այս որոշումը՝ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն վաղուց էր պատրաստ՝ բլոգերին արտահանձնել Իսրայելին, սակայն, գործընթացը ձգձգվել է այդ երկրի իշխանությունների մեղքով: «Արդյունքում երեկ տհաճ միջադեպ արձանագրվեց, Լապշինը կալանավայրում ինքնասպանության փորձ է արել, որը, սակայն, կանխվել է բանտապահների զգոնության շնորհիվ: Լապշինին շտապ օգնություն է ցուցաբերվել, այժմ նա բժիշկների հսկողության տակ է»,- հայտարարել է Հասանովը: Բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը, մինչդեռ, ռուսական «Ինտերֆաքսին» ասել է, թե որևէ բան չգիտի իր պաշտպանյալի ինքնասպանության փորձի մասին: Առայժմ հստակ է միայն, որ բլոգերը հանձնվելու է Իսրայելի իշխանություններին: «Այժմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ու Բաքվում Իսրայելի դեսպանատունն աշխատում են Լապշինի արտահանձնման ուղղությամբ»,- ժամեր առաջ հայտարարել է նախագահ Ալիևի օգնական Ալի Հասանովը: Ուշագրավ է, որ Լապշինին ազատ արձակելու որոշումը Բաքուն կայացրեց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Իսրայել կատարելիք այցի նախաշեմին, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդումների, նախատեսված են հանդիպումներ այդ երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի, ինչպես նաև ռազմարադյունաբերական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչերի հետ: Թել Ավիվից արդեն հայտարարում են՝ Ադրբեջանի նախագահի այս որոշումն էլ ավելի կամրապնդի երկկողմ հարաբերությունները: «Իլհամ Ալիևի այս քայլն արտացոլում է մեր երկրների սերտ բարեկամությունը»,- ասել է Քնեսեթի պատգամավոր Քսենիա Սվետլովան, հավելելով․ «Վերջապես այս պատմությունը կդադարի ստվերել մեր երկկողմ անամպ հարաբերությունները»: Ալիևն, ի դեպ, գթասրտության ևս մեկ ցուցադրական ակտ է իրականացրել՝ հրահանգելով քննել «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևի խափանման միջոցը: Երկրի ղեկավարի այս հրահանգից ժամեր անց դատարանը որոշել է քննչական մեկուսարանից ազատ արձակել և տնային կալանք սահմանել ընդդիմադիր լրագրողի նկատմամբ, ով մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ: Դատարանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, որևէ կերպ չի հիմնավորել այդ որոշումը: Ալիևն իր այս «գթասրտական» այս քայլերով, ակնհայտորեն փորձում է շեղել հասարակության ու միջազգային հանրության ուշադրությունն անցած շաբաթ հրապարակված աղմկահարույց հետաքննությունից, որը նոր փաստեր էր բացահայտել Ադրբեջանի իշխող վարչակազմի բազմամիլիոնանոց կոռուպցիոն գործարքների մասին: Համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներին միավորող նախագիծը պնդում է՝ 2012-2014 թվականներին Ալիևն ու նրա մերձավոր շրջապատը շուրջ երեք միլիարդ դոլար է օրինականացրել, որը ծախսվել է եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին կաշառելու, էլիտայի համար թանկարժեք գույք, ոսկեղեն ու պճնանքի այլ առարկաներ ձեռք բերելու նպատակով: Սկանդալային այդ զեկույցի հրապարակումից հետո ամերիկացի կոնգրեսական Դիկ Դուրբինն անցած շաբաթավերջին առաջարկել էր պատժամիջոցներ սահմանել ժողովրդավարությունը ճնշող ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ սառեցնելով նրանց օտարերկրյա հաշիվներն ու արգելափակելով մուտքը Միացյալ Նահանգներ: Իլինոյսից ընտրված ազդեցիկ սենատորի առաջարկն անմիջապես տեղ է գտել Սենատի օրակարգում և քննարկման կդրվի ավելի ուշ: Իսկ մինչ այդ խորամանկ Ալիևը գործի է անցել. նրա մոտ գթասրտության նոպաներ են արտահայտվում: Սա այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն հերքում էր անցյալ շաբաթ օտարերկրյա լրագրողների աղմկահարույց հետաքննությունը: Այսօր արդեն Ալիևը ստիպված է քայլերի դիմել, որպեսզի ցրի բռնապետի վաստակած համբավը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am