Ցուցահանդեսի փակումը հակասահմանադրական Է

Սեպտեմբերի 9-ին ականատես եղանք Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների անկման հերթական օրինակին։ Այս անգամ «քաղաքականացված» պիտակավորվելով՝ փակվել է ցուցահանդես։ ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը «Ազատությանը» հայտնել էր, որ Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակման պատճառը դրա «քաղաքականացված» լինելն է: Ցուցադրությունը, որը նվիրված էր սովետական բռնատիրության լուսավոր զոհերին, պետք է բոլշևիկյան հեղափոխության սովետական դիսկուրսից տարբերվող այլընտրանքային լուսաբանում ներկայացներ, սակայն փակվել է՝ «քաղաքականացված» լինելու պատճառով։ «Մի քաղաքականացրեք» Ընդհանրապես քաղաքականությունն ու դրան առնչվող հարցերը ապաքաղաքականացնելու ձգտումը Հայաստանում նորություն չէ։ «Մի քաղաքականացրեք» արտահայտությունը թերևս իշխող կառավարության ամենասիրած արտահայտություններից մեկն է։ Թեև հարց է ծագում, թե ինչպե՞ս կարելի է չքաղաքականացնել պատմության այն էջերը, որոնք վերաբերում են քաղաքական համակարգի փոփոխությանը՝ այն է Հայաստանի Առաջին Հանրապետության բոլշևիկների կողմից բռնի նվաճմանը։ Իրենց քաղաքական հայացքների պատճառով զոհված մարդկանց մահն արդեն իսկ քաղաքականացված է, հետևաբար այդ հարցն առանց քաղաքական բովանդակության անհնար է դիտարկել։ Հակասահմանադրական գրաքննություն Ըստ ՀՀ սահմանադրության 8-րդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը»։ Այլ կերպ ասած, համաձայն ՀՀ սահմանադրության՝ ՀՀ քաղաքացիներն ունեն սահմանադրական իրավունք տարակարծիք լինել քաղաքական հարցերի վերաբերյալ։  Հետևաբար, ցուցահանդեսի փակումը հակասահմանադրական է և սահմանափակում է ՀՀ քաղաքացիների բազմակարծության իրավունքը, որը ժողովրդավարական պետության հիմնաքարերից է։ Նույն կերպ վաղն էլ ՀՀ կառավարության մեկ այլ օրգան կարող է արգելել որևէ թերթի տպագրությունը, որի հոդվածները, ըստ իր կարծիքի, «քաղաքականացված են»։ «Խավարումի» քաղաքականացված փակո՞ւմ Ուշագրավ է, որ ցուցահանդեսը բացվել էր դեռևս օգոստոսի 22-ին՝ նախապես համաձայնեցված լինելով Մշակույթի նախարարության հետ, քանզի ինչպես նշել էր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը․ «Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ»։ Հետևաբար, ինչո՞ւ պետք է փակվեր նախապես հավանության արժանացած ցուցահանդեսը։ Հիշեցնենք, որ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մի շարք սպառնալիքներ է ստացել ցուցադրությունը նախաձեռնելու համար: «Զրպարտության հետևանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների և, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի», – հայտարարել էր նա՝ պատմելով, որ ինչ-որ 70-ամյա փոխգնդապետ իրեն սպառնացել էր հեռախոսով։ Այդուհանդերձ, քիչ հավանական է թվում, որ ՀՀ ներսում նախկին ԽՍՀՄ ներկայացուցիչներն այնքան իշխանություն կամ կառավարության վրա ազդեցություն ունենան, որ կարողանան փակել տալ Հայաստանի ամենահայտնի թանգարաններից մեկում ներկայացված ցուցահանդեսը։ Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ սա մեր իշխանությունների ներսում սովետական նոստալգիայի արձագանքն է: Մեր ներկայիս իշխանությունները դեռ չեն ազատվել սովետական անցյալից այնքան, որպեսզի կարողանան պարզ հայացքով հետ նայել ու անցյալի սխալների հետ առերեսվել։ Այսինքն, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի իշխանությունների ներսում գաղափարական սերնդափոխություն դեռ տեղի չի ունեցել։ Ինչևէ, անկախ պարզաբանումներից և սկզբնապատճառներից, սա հստակ հակաժողովրդավարական քայլ է, որը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։   Աննա Փամբուխչյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am