ԱՄՆ-ն գոհ չէ C-400 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի ռուս-թուրքական գործարքից
ԱՄՆ-ն գոհ չէ C-400 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի ռուս-թուրքական գործարքից: Այս մասին ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը՝ մեկնաբանելով Ռուսաստանին Թուրքիայի վճարած կանխավճարի մասին լուրը, փոխանցում է ТАСС-ը: Նրա խոսքով՝ իրենք դաշնակից Թուրքիայի հետ այդ հարցով երկխոսություն են վարում և շեշտել են ՆԱՏՕ-ի շրջանակում օպերատիվ համատեղելիության պահպանման անհրաժեշտությունը։ Մայքլը նշել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, և որ Անկարան հետաքրքրված է նաև ամերիկյան արտադրության համակարգերով։ «Թուրքիան Միացյալ Նահանգների առանցքային գործընկերն է, և Միացյալ Նահանգների ու Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը այսօր էլ բարձր մակարդակի վրա է», - ասել է նա:
