Վարչապետի խոսքն ու գործը մեկ տարի անց. Ինֆոգրաֆիկա

Ampop.am-ը գրում է. 2017թ. սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սույն պաշտոնում գործունեության մեկ տարին: Նախորդ տարի այս օրերին, պաշտոնը ստանձնելիս, նա մի քանի հիմնական ուղղություն մատնանշեց, որ հիմք պիտի հանդիսանային իր եւ իր կողմից ղեկավարվող կառավարության գործունեության համար: Դրանց մի մասը 5 տարվա աշխատանք է ենթադրում, սակայն որոշ գործողություններ ուղղակիորեն վերաբերում են ընթացիկ տարվան: Ամփոփ մեդիան համեմատել է վարչապետ Կարապետյանի կողմից մեկ տարի առաջ հնչեցված խոսքը մեկ տարվա ընթացքում կատարված գործի հետ: Իրավիճակ Կարեն Կարապետյանը, մինչ 2016թ. աշխատելով ռուսական «Գազպրոմ» ընկերությունում որպես գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՀ նախագահիհրամանագրով վարչապետ նշանակվեց մի ժամանակահատվածում, երբ Հայաստանը թե’ ներքին ու արտաքին քաղաքական եւ թե’ սոցիալ-տնտեսական բավական բարդ իրավիճակում էր գտնվում: Պաշտոնը ստանձնելիս եւ նոր կառավարությունը ձեւավորելիս` առաջնային փոփոխությունների շարքում վարչապետ Կարապետյանը շեշտադրում կատարեց բիզնես միջավայրի ակտիվացման, ներդրումների ավելացման, պետական-մասնավոր հատված համագործակցության վրա եւ հայտարարեց հետեւյալ 4 քայլերի մասին. Ներդրումների ակտիվացում, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծում, Կոռուպցիայի դեմ պայքար, Տնտեսական աճ: Ներդրումներ Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ 2017թ. կապահովվի 3.2% տնտեսական աճ, հաջորդ տարիներին` 4-5%, իսկ 2017թ. բյուջեի դեֆիցիտը 5.9%-ից կհասցվի 2.7%-ի: Ներդրումների ներգրավման և պետական-մասնավոր հատված համագործակցության նպատակով այս մեկ տարվա ընթացքում ստեղծվեցին մի շարք հիմնադրամներ: Ստեղծվեց Հայաստանի ներդրողների ակումբը՝ ռուսահայ 30 գործարարների մասնակցությամբ: Ակումբի միջոցով նախատեսված է 2017թ. կատարել 300 մլն դոլարի ներդրում: Ակումբը ներկայումս առաջարկում է ներդրումային 3 ծրագիր՝ Շնողի և Մեղրու ՀԷԿ-երի, ինչպես նաև կենցաղային աղբից էներգիայի ստացման կայանի կառուցումը և շահագործումը: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 510,6 միլիոն դոլար, որից ակումբի բաժինը՝ մոտ 77 միլիոն դոլար է: Ակումբից զատ ստեղծվեց նաև հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ, որն ըստ պաշտոնական տեղեկության, պատրաստվում է ներդրումներ ուղղել գյուղատնտեսություն, արդյունաբերական արտադրություն, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքներ: Վարչապետ Կարապետյանը, իր հերթին, խոստացել է, որ իր ընտանիքը Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի իրականացման և Գյումրու՝ որպես զբոսաշրջային քաղաքի, ձևավորման նպատակով մոտ 500 հազար դոլարի ներդրում կանի: Ներդրումային գրավչության առումով Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցում Հայաստանը 38-րդ հորիզոնականում է: Հայաստանը հետ է հիմնականում հարկեր վճարելու, շինարարության թույլտվություն ստանալու ասպեկտներով: Կարապետյանի գլխավորած կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ նախատեսում է բարելավել այդ ցուցանիշը՝ ընդգրկվելու 20 լավագույն երկրների շարքում: Այնուամենայնիվ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալները վկայում են նաեւ, որ առայժմ, կարճաժամկետ կտրվածքով, վերը նշված գործողությունները զգալի ֆինանսական հոսքեր եւ կյանքի բարելավում չեն ապահովել: Ըստ ԱՎԾ տվյալների, 2017թ. առաջին 6 ամիսներին օտարերկրյա ընդհանուր ներդրումներիզուտ հոսքը շարունակում է մնալ բացասական, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.4%-ով՝ կազմելով 17.3 միլիարդ դրամ, ինչը համարժեք է ընդամենը 35.5միլիոն դոլարի: Մինչդեռ պաշտոնը ստանձնելիս` վարչապետը խոստացել էր 830-840 մլն դոլարի ներդրում միայն 2017թ. ընթացքում: Ընդհանուր առմամբ, նա հայտարարել էր, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ներդրումների ծավալը կհասնի 3.2 մլրդ դոլարի: Ավելին՝ Ampop.am-ում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am