ՀՀԿ-ն սովոր է հարցերը «գեղական կարգով» լուծել. Արարատ Միրզոյան
Այսօր՝ խորհրդարանում Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, անդրադառնալով երեկ Երևանի ավագանիում նտեղի ունեցած միջադեպին, նշեց, որ եղել է Ելքի անդամների կողմից Հանրապետականների որոշ ներկայացուցիչների սաստում: Նրա խոսքով ՀՀԿ որոշ ներկայացուցիչների, հատկապես Անահիտ Բախշյանի հասցեին ուղղված, նման մեկնաբանությունները պարբերական բնույթ են կրել, ինչն էլ բորբոքել է խմբակցության մյուս ներկայացուցիչների զայրույթը: Իսկ հարցին թե ինչո՞ւ է հատկապես Բախշյանի դեմ ուղղված այդ վիրավորանքները պատգամավորը նշեց. «Ըստ երևույթին նախկինում որևէ լուրջ քննարկումներ չի եղել և սովորություն է ձևավորված եղել հարցերը «գեղական կարգով» լուծելու: Մերոնք փորձում են սրան վերջ տալ և սա անսովոր ռեակցիա է առաջացրել հանրապետականների մոտ և նրանք այժմ պետք է սովորեն, որ այժմ ուրիշ ձևով են աշխատելու»:
