Վայելուչ ժպիտներ, գեղեցիկ կոստյումներ և ամպագորգոռ խոստումներ.վարչապետի կառավարման դրական կողմերը
Խորհրդարանի այսօրվա նիստում Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նշեցԿառավարության դրական կողմերը: «Կարեն Կարապետյանի կառավարման միակ դրական փոփոխությունը հարցի ձևական կողմն են՝ վայելուչ ժպիտները, գեղեցիկ կոստյումները և ամպագորգոռ խոստումները: Բացի այս ամենը ոչ մի դրական փոփոխություն չկա, ոչինչ, որը կարելի է արձանագրել որպես դրական փոփոխություն»,- ասաց նա: Լրագրողների այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր պիտի կատարվեին, որ չկատարվեցին, բացի ներդրումներ բերելուց, նա նշեց. «Ներդրումները այնքան առանցքային են, որ դրանք իրենց հետևից տանում են մնացած ամբողջ ցուցանիշները: Ես ուզում եմ, որ Հանրապետական կուսակցությունը իշխանությունից հեռացվի՝ ժողովրդի կամարտահայտության ճանապարհով. ես չեմ ցանկանում տեսնել որևէ Հանրապետական վարչապետ և Հանրապետական կառավարություն»: Հարցին, թե արդյոք «Ելքը» դեմ կլինի, եթե 2018-ին ՀՀԿ-ն առաջադրի Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ իրեն համար ցանկալի չի լինի, որ այդ թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը։ «Եթե միևնույն է՝ վարչապետի թեկնածուն լինելու է «Հանրապետական», ապա այս պահի դրութամբ գոնե լավ կլինի, որ չլինի Սերժ Սարգսյանը։ Փաստացի դա երրորդ ժամկետ է ստացվում Սերժ Սարգսյանի համար, թեև կարգավիճակի փոփոխությամբ, բայց դա անընդունելի է», – նշեց նա։
