Ինչ է ակնարկում Միլսը. ինչպես ամրապնդել տնտեսական և առևտրային կապերը

2017 թ. սեպտեմբերի 13-ին Հայ-ամերիկյան առևտրային պալատի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով Հայաստանում երկրորդ անգամ անկացվեց համաժողով՝ նվիրված Միացյալ Նահանգների «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» կամ GSP ռեժիմի հնարավորություններին, որոնցից կարող են օգտվել հայ գործարարները՝ Միացյալ Նահանգներ ապրանք արտահանելու համար: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր կազմակերպված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ կարեւոր է, որ այստեղ ներկա են ԱՄՆ Առևտրի ներկայացուցիչները, ովքեր Հայաստան են ժամանել համաժողովին մասնակցելու համար։ Նա կարևորեց այն փաստը, որ բարձրաստիճան պաշտոնյաները այստեղ են, որպեսզի ներկայացնեն արտոնությունների ընդհանրացված համակարգի կամ GSP համակարգի ներքո առկա հնարավորությունները, որոնցից Հայաստանը կարող է օգտվել: «Իմ պաշտոնավարման երկու տարիների ընթացքում ինձ համար գերակա խնդիր է եղել տնտեսական և առևտրային կապերի ամրապնդումը մեր երկու երկրների միջև, և հենց այդ պատճառով շատ ուրախ եմ Հայաստանում հյուրընկալելու Միացյալ Նահանգների Առևտրի ներկայացուցչի գրասենյակի երկու բարձրաստիճան պաշտոնյաների: Մեր երկու այցելուներն այստեղ են խոսելու Միացյալ Նահանգների «Արտոնությունների ընդհանրացված համակարգի»՝ GSP ծրագրի մասին, որից կարող են օգտվել Հայաստանի գործարար շրջանակները»,- ասաց դեսպան Միլսը: Ինչպես ներկայացրեց՝  GSP ծրագիրը հնարավորություն է տալիս կոնկրետ երկրներից որոշակի ապրանքներ արտահանել Միացյալ Նահանգներ նվազեցված մաքսային վճարներով: Եվ Հայաստանի արտահանումների 60 տոկոսը մտնում է Միացյալ Նահանգներ GSP ծրագրի ներքո, մասնավորապես այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ալյումինե փայլաթիթեղը, ոսկերչական իրերը, ջեմը և գյուղատնտեսական այլ արտադրանքներ: Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրման հնարավորությանն անդրադառնալով՝ դեսպանն ասաց, որ այդ հարցը Հայաստանի կառավարության կողմից բարձրացվել է։ «Մենք բազմիցս նշել ենք, որ նման համաձայնագրի ստորագրումը կդիտարկվի, եթե իսկապես անհրաժեշտություն առաջանա առևտրաշրջանառությունը խթանելու համար նման համաձայնագիր ունենալ»,- ասաց նա։ Անի Աղազարյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am