Շարմազանովը Բագրատյանին անգրագիտության մեջ է մեղադրում

Այսօր Հայաստանի Ազգայի ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոսեց նաև Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի երեկվա գրության մասին՝ համարելով այն անգրագիտություն։ «Ինչ-որ անհասկանալի բան է կատարվում. Պարոն Բագրատյանը որոշել է օրիգինալ երևալ, պատերազմ է հայտարարում հայոց լեզվին, հետո առաքելական եկեղեցուն, հիմա տեսնենք՝ հաջորդը որն է լինելու», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շարմազանովը։ Նա հավելեց, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է և դեպի Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ճանապարհը Հայ առաքելական եկեղեցին է: «Եթե ինքը տնտեսությունից խոսեր, ես չէի անդրադառնա, որովհետև ես տնտեսագետ չեմ, բայց նա խոսում է պատմական նյութերից ու աղավաղում է փաստերը: Մարդ կա, քրիստոնյա է, մարդ կա կաթոլիկ է: Ես Հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակ եմ ու գտնում եմ, որ դեպի Սուրբ երրորդություն, դեպի Հիսուս Քրիստոս տանող ամենաճիշտ ճանապարհը Հայ առաքելական եկեղեցին է, սա հավատամք է, որը ոչ քաղաքականության, ոչ այլ բանի հետ կապ չունի»,- հայտարարեց նա: Բագրատյանի այն դիտարկմանը, թե Հայ եկեղեցին կամավոր երկու անգամ կործանել է տվել հայոց պետությունը, Շարմազանովն ասաց, որ 428 թվականին եթե հայ իշխանների հոգևոր ու աշխարհիկ դասի մեջ եղել է մի կառույց, որը դեմ է եղել պետության կործանմանը, որը ամեն ինչ արել է պետությունը պահպանվի և դիմել է իշխաններին, դա եղել է սուրբ Սահակ կաթողիկոսը, իսկ ահա Ավարայրի ճակատամարտում գլխավորել է պայքարը։ 428-ից 652 թվականներին որևէ արտաքին սպառնալիք չունենալով մենք պետություն ենք կորցրել։ Սա կատարյալ անգրագիտություն է։ Արդեն 387 թվականին Հայաստանը բաժանվել է Պարսկաստանի և Հռոմի միջև, իսկ 591 թվականին Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Եվ ամենակարևորը՝ ի տարբերություն շատ եկեղեցիների, մեր եկեղեցին և եղել է, հայ ընտանիքի, և հայ հավատքի կրող, և փոխարինել է հայ պետությունը, մեր եկեղեցին եղել է գիտության, մտքի, կրթության օջախ։ Մեզ մոտ զարգացել է գիտությունը։ Ես չեմ հասկանում սրա իմաստը։ Սա կատարյալ անգրագիտություն է։ Եթե նպատակ ունի սեպ խրել պետության և եկեղեցու միջև, չի ստացվի։ Եկեղեցին որևէ կապ չունի մեր պետության կործանման հետ», - հայտարարեց Շարմազանովը։

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am