Անահիտ Բախշյանին «արա»-ով դիմած ավագանու անդամ Ծիտը խոշոր գործի շրջանակներում հետախուզվում էր. նա կրե՞լ է իր պատիժը

Դեռևս 2006 թվականին միանգամից 12 պաշտոնյա էր ձերբակալվել. կեղծ անդորրագրերի հիման վրա անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման դեպքերի փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Ժողովուրդը տեղեկացավ, որ պաշտոնյաները քաղաքացիներից ստացված գումարներից գրպանել են 1,5 մլրդ դրամ: Խարդախ պաշտոնյաների ցանցը, որում ընդգրկված են եղել կադաստրի տարածքային ստորաբաժանումների ընդհուպ պետեր, գլխավոր մասնագետներ եւ ուղղակի սովորական աշխատակիցներ, 2005 թվականին եկել են համաձայնության անդորրագրեր կեղծելու միջոցով առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության վերաբերյալ: Կայքինին հաջողվեց պարզել, որ կալանավորվածների թվում էին Կադաստրի Դավիթաշենի տարածքային ստորաբաժանման գրանցման ենթաբաժնի պետ Ռ. Եղիազարյանը, Էրեբունու տարածքային ստորաբաժանման հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Սարգսյանը, Էներգետիկայի նախարարության իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Ա. Խաչատրյանը, Շենգավիթի գրանցման բաժնի պետ Հ. Դավթյանը, Զեյթունի ստորաբաժանման նախկին ղեկավար Ս. Բաղդասարյանը, «Հայփոստ» ՓԲԸ սպասարկման կետի օպերատոր Հ. Ղամբարյանը, որը սպասարկել է Զեյթունի կադաստրը, նույն ստորաբաժանումից եւս 3 հոգի, ինչպես նաեւ Կադաստրի պետական կոմիտեի գրանցման վարչության տեղեկատվության համակարգման բաժնի պետ Արմեն Զաքարյանը: Հետախուզվողների թվում էին Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի աշխատակազմի հետազոտությունների եւ կիրարկման վարչության պետի տեղակալ Կարեն Հայրապետյանը եւ Կենտրոնի ավագանու անդամ «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը: Դեռևս չհաջողվեց պարզել հետախուզվողները կրել են իրենց պատիժը, թե ջրից չոր են դուրս են գալիս, համենայն դեպք պետք է նշել, որ այդ հանցանքների համար պատիժ է հասնում նվազագույնը 9 տարի ժամկետով: Վերջինիս անունը հնչեց նաև երեկ, երբ Երևանի ավագանու նիստի ժամանակ ընդհարում եղավ «Ելք» խմբակցության անդամների հետ, երբ Անահիտ Բախշյանին դիմել էր «արա»-ով:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am