Կառավարություն-ԱԺ երեկվա հարցուպատասխանին աննախադեպ իրավիճակ է ստեղծվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարություն-ԱԺ երեկվա հարցուպատասխանին աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Գործադիրի ներկայացուցիչներին հարցեր տալու համար հերթագրվել է ընդամենը 9 պատգամավոր, նիստն ավարտվել է նախատեսվածից կես ժամ շուտ՝ տպավորություն թողնելով, թե ընդդիմությունը գոհ է ու երջանիկ և առանձնապես կառավարության «կոկորդից բռնելու» ու հարցախեղդ անելու կարիք չունի: Ի դեպ, հերթագրվածներից վեցն ընդդիմադիր պատգամավորներ էին՝ Արամ Մանուկյանը, Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Ուրիխանյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Վահե էնֆիաջյանը և ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
