«Տուպիկ Կարենի» կինը զենքով վազել է դուրս. Արտյոմ Կանևսկոյի ընկերոջ սպանության մանրամասները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը հետևողականորեն վերածվում է Սիցիլիայի, որտեղ մարդիկ, չվստահելով իրավապահ համակարգին, փորձում են իրենց հարցերը լուծել զենքի ուժով, ինքնադատաստանի միջոցով: Այս տրամաբանության շրջանակներում երեկ գիշեր Էջմիածնում թեժ մարտեր են ընթացել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հենց փողոցում եռակողմ անկանոն կրակահերթի արդյունքում սպանվել է երկու հոգի: Սպանվողը քրեական հեղինակություն՝ Արտյոմ Կանեւսկո մականունով հայտնի Արտյոմ Հարությունյանի թիկնազորից էր: Համենայնդեպս, այս տարվա հունիսի 8-ին Երևանում, երբ ոստիկանությունը մեծ շուքով բերման ենթարկելու օպերացիա կազմակերպեց՝ Արտյոմ Հարությունյանի թիկնազորի անդամներին բերման ենթարկելով, «բաժին տարվածների» թվում էր սպանված Կարենը: Նրանց մեքենաների սրահներում հայտնաբերվել էին զենքեր, իսկ թե ինչպես ազատ արձակվեցին, այդպես էլ անհայտ մնաց: Եվ հիմա կասկածներ կան, որ Էջմիածնում հայտնի Տուպիկ Կարենը՝ Կարեն Դավթյանը, իր վարորդի՝ Լևոն Ավետիսյանի հետ սպանվել է մեկ այլ հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ ծրագրված սպանության փորձի համար: Հիշեցնենք, որ մայիսի 24-ին վնասազերծված խումբը մտադիր էր սպանել Դոն Պիպոյին: Ու այն ժամանակ լուրեր շրջանառվեցին, որ սպանությունը նախապատրաստելու հետեւում կանգնած է Արտյոմ Կանեւսկո մականունով հայտնի Արտյոմ Հարությունյանը: Եվ սպանության փորձի գործը օբյեկտիվ քննելու համար այն ուղարկվեց ՀՀ ԱԱԾ քննչական վարույթ, որտեղ, ըստ էության, ոչինչ էլ չէին քննում՝ ընդամենը խորհրդավորության քող էին հաղորդել դրան: Եվ ահա իրավապահների անգործության արդյունքը եղավ վենդետան: Ըստ ականատեսների՝ սպանված Կարենի կինը զենքով դուրս է եկել փողոց, որ օգնի ամուսնուն, սակայն դեպքի վայր շտապած իրավապահները հանգստացրել են կնոջը: Հարեւանների պատմելով՝ երեք ուղղություններով կրակոցներ էին հնչում փողոցում, որտեղ միայն Կարենի մեքենան էր»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am