Սպանվածներից մեկն ուներ երեք, մյուսը՝ երկու որդի. մանրամասներ՝ Էջմիածնի դեպքից
Ինչպես այսօր հայտնի դարձավ՝ գիշերը կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, որի հետևանքով տեղում մահացել է երկու անձ: Նրանց թվում է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերը և վերջինիս մտերիմներից մեկը: Դեպքը տեղի է ունեցել տուժողի տան բակում: Գրվել էր նաև, որ հրազենից կրակահերթ է արձակվել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով էլ ավտոմեքենայի վարորդ Լևոն Ավետիսյանը՝ ծնված 1981թ., և ուղևոր Կարեն Դավթյանը՝ ծնված 1973թ. մահացել են: hayeli.am-ին հայտնի է դարձել, որ Կարեն Դավթյանն ուներ երկու որդի, որոնցից մեկին վերջերս էր ամուսանացրել, իսկ Լևոն Ավետիսյանն ուներ երեք անչաձահաս որդի: Նշենք նաև, որ կան լուրեր, թե հնչած կրակոցները անմիջականորեն կապ ունեն Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի և նրա մահափորձի կազմակերպան մեջ կասկածվող հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող, օրենքով գող Կանևսկոյ եղբայրների անվան հետ:
