«Nоli nocere` մի՛ վնասիր». Կարեն Ավագյան

ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին. «Առողջապահության մասին խոսելիս, որպես կանոն, թեմային անդրադառնում ենք հիվանդի տեսանկյունից, փորձում ենք ամեն ինչ անել հիվանդի, քաղաքացու իրավունքները պաշտպանելու, բարձրորակ բուժծառայություններ մատուցելու համար։ Ինչ խոսք, այդպես էլ պետք է լինի։ Բայց կարևոր է խնդիրները դիտարկել նաև բժիշկների, բուժանձնակազմի իրավունքների և պաշտպանության համատեքստում։ Խնդիրը մանրակրկիտ քննարկվել է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության և առողջապահական մի շարք կառույցների հետ։ Վերջին տարիներին մենք ավելի ու ավելի հաճախ ենք ականատես լինում բուժաշխատողների նկատմամբ վիրավորանքի կամ բռնության դեպքերի։ Արդարության համար նշենք, որ երևույթն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև բազմաթիվ այլ երկրներում։ Օրինակ, Ռուսաստանում 2016 թվականին ավելի քան 1200 ոտնձգություն է կատարվել բուժաշխատողների կյանքի կամ առողջության նկատմամբ: Ավստալիայում վերջին 5 տարիների ընթացքում ավելի քան 24500 բուժաշխատող ենթարկվել է որևէ տիպի բռնության կամ ոտնձգության իր աշխատանքային գործունեության ընթացքում: Հայաստանում համանման վիճակագրություն չի վարվում, բայց բոլորս գիտենք, որ նման դեպքերը քիչ չեն։ Բուժաշխատողներն առողջապահական համակարգի հիմնասյուներն են: Նրանք իրականացնում են ծանր և պատասխանատու աշխատանք։ Ունենալով օրենսդրությամբ ամրագրված բազմաթիվ պարտականություններ, բուժաշխատողների նկատմամբ գործողությունները, սակայն, դուրս են քրեաիրավական տիրույթից։ Ժամանակն է, որպեսզի օրենսդրությամբ սահմանվեն նորմեր՝ պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր խոչընդոտում են բուժաշխատողներին իրենց մասնագիտական աշխատանքը կատարել։ Քրեական օրենսգրքում համանման նորմ գործում է, որը պատասխանատվություն է նախատեսում ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելու համար: Նույնը պետք է սահմանվի նաև բժիշկների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքում։ Ընդ որում, այս քայլերի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխարգելումը։ Մենք հետևողական ենք լինելու այս խնդրի լուծման ուղղությամբ։ Նախապատրաստվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, և խնդրում ենք, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը թեմայի շուրջ ներկայացնեն իրենց առաջարկներն ու նկատառումները։ Հարգելի գործընկերներ, բժշկի, հիվանդի ու վերջինիս հարազատների միջև փոխհարաբերությունները պետք է հիմնված լինեն վստահության, փոխօգնության, կարեկցանքի, հարգանքի վրա։ Ելույթս ուզում եմ ավարտել հայտնի խոսքով՝ nоli nocere (մի՜ վնասիր)։ Բժշկական էթիկայի այս սկզբունքը այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է կիրառել բժիշկների իրավունքների պաշտպանության համատեքստում։ Մի՜ վնասեք մարդկանց, ովքեր ամեն րոպե կյանքեր են փրկում»։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am