«Ուրախացնում էին իրենց պահվածքով». Տարոն Մարգարյանը՝ «Երկիր ծիրանի»-ի մասին
Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձավ նիստի ժամանակ տեղի ունեցած լեզվակռիվներին խմբակցությունների անդամների միջեւ, նշելով, որ կողմնակից է, երբ մեկը մեկին հարգում է:«Ամեն դեպքում, ես կողմնակից եմ, որ մեկը մեկին հարգեն ու իմ հորդորն է եղել ավագանու բոլոր անդամներին, որ մեկը մյուսին հարգեն։ Ես դրա կողմնակիցն եմ, իմ հորդորից հետո տեսաք, որ դահլիճում հանդարտվեց ու նիստը նորմալ ընթացավ», - ասաց նա: Խոսելով «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների ակտիվ գործունեության ու անընդհատ քննադատելու մասին՝ նա ասաց. «Անկեղծ ասած, մի քիչ ուրախացնում էին իրենց պահվածքով, իսկ իրենց պահվածքը դուք ինքներդ տեսաք, մեր գործընկերները չէին տիրապետում այս ոլորտներին: Նրանց բարձրացրած հարցերը կապ չունեին օրակարգի հետ, այնպես որ, դրանք միայն մի փոքր հանգստացնում էին մեր ավագանու անդամներին»: Դիտարկմանը՝ ՀՀԿ-ի կողմից վիրավորական ռեպլիկներ էին հնչում նաև «Երկիր ծիրանիի» անդամների հասցեին, քաղաքապետն ասաց, որ նման բան չի լսել. «Ես չեմ լսել, եթե «Երկիր ծիրանիի» անդամները լսել են, այդ հարցը իրենց տվեք»։
