Արմավիրցիները ո՛չ տրակտորի ձայն լսեցին, ո՛չ էլ ներդրումներ տեսան. Հրապարակ

«Հրապարակը »գրում է. Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տարիներ շարունակ փորձում է սեփական նախաձեռնությամբ ներդրումներ ապահովել ու չի ստացվում: Այսպես՝ 2008 թ. փոխգործակցության հուշագիր է ստորագրվել ՀՀ Արմավիրի մարզպետարանի եւ ՌԴ Յարոսլավի նահանգի միջեւ, համաձայն որի՝ ռուսներն Արմավիրում պետք է փոքր տրակտորների արտադրություն հիմնեին: Հուշագրի ստորագրումից հետո նույնիսկ փոխայցեր են եղել: Մարզպետի ղեկավարած պատվիրակությունը հյուրընկալվել է ռուսներին, իսկ յարոսլավցիներն Արմավիր են այցելել: Անցել է 9 տարի: Արմավիրում փոքր տրակտորների արտադրություն դեռ չի իրականացվել: Համագործակցության հաջորդ պայմանավորվածությունը 2009-ին էր՝ Արմավիրի մարզպետարանի եւ Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի իշխանության միջեւ: Որոշվել էր խորացնել կապերն Արմավիրի եւ Տռնավայի առեւտրաարդյունաբերական պալատի մակարդակով: Այդ օրվանից անցել է 8 տարի, բայց Արմավիրում սլովակյան ներդրումների հետքն էլ չի երեւում: Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաեւ իրանցիների հետ՝ դարձյալ 2009 թվականին: Ըստ հուշագրի՝ Արմավիրում պետք է Արեւմտյան Ատրպատականի առեւտրային համալիր հիմնվեր, իսկ Արեւմտյան Ատրպատականում՝ Արմավիրի առեւտրային համալիր: Կրկին փոխայցեր ու ծախսեր, բայց, ինչպես ասում են, անունը կա, ամանում չկա: Չստացված ծրագրերը, սակայն, մարզպետ Ղահրամանյանին չեն հիասթափեցրել: Շարունակելով պոտենցիալ ներդրողների փնտրտուքը՝ 2014-ին էլ կանգ է առել բելառուսական շուկայում: Հանդիպել եւ Հայաստանում Բելառուսի դեսպանին առաջարկել է լիզինգով ու 4 տոկոս տոկոսադրույքով Արմավիրի մարզին տրակտորներ վաճառել: Դեսպանը նույնիսկ որոշակի քայլ է արել՝ 20 տոկոս կանխավճարի փոխարեն առաջարկել 15-ը: Անցել է երեք տարի, սակայն բելառուսական տրակտորների ձայնն Արմավիրում դեռ չի լսվում: 2014 թվականին մեկ այլ հուշագիր էլ է ստորագրվել, այս անգամ՝ Արմավիրի մարզի եւ Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան երկրամասի միջեւ: Կողմերը պայմանավորվել են Օստրավայում Արմավիրի տուն, իսկ Արմավիրում Օստրավայի տուն հիմնել: Տները դարձյալ չկան: Չհաջողած նախաձեռնություններն այսքանով չեն ավարտվում: Ինչպես 11 տարի առաջ, այնպես էլ այսօր մարզում գրեթե ոչինչ չի փոխվել: Խաղողագործներն ու այգեգործները դեռ մայրուղի են փակում՝ կարկուտից ու այլ տարերքներից տուժած իրենց տնտեսությունները ոտքի կանգնեցնելու, որոշներն էլ՝ քչից-շատից ունեցած բերքի իրացումը կազմակերպելու խնդրանքով։ Բայց արի ու տես, որ պետբյուջեից անուղղակիորեն սնվող տեղական «Հայրենականչ» թերթը մարզպետին տարվա լավագույն ղեկավար է ճանաչում, իսկ վարչապետ Կարապետյանն իր գոհունակությունն է հայտնում մարզում կատարվող քայլերից: Օգոստոսին Արմավիրի մարզ կատարած այցից հետո կառավարության տարածած հաղորդագրության մեջ այդպես էր նշվել:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am