Աբրահամյանները հերքում են. նրանք կմասնակցեն
Այսօր մամուլում լուրեր էին հրապարակվել, որ Աբրահամյանները, որոնք վերջին շրջանում զբաղված են իրենց գույքն «օպտիմալացնելով», ակտիվները արտասահման տեղափոխելով, հրաժարվել են նոյեմբերի 5-ին Արտաշատում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց: Ինչպես «Իրատես» օրաթերթն էր գրել. «Արտաշատում Աբրահամյաններն օր օրի կորցնում են իրենց ազդեցությունը. արտաշատցիք տեսնում են` «ջրում չխեղդվող», «կրակում չայրվող» Արգամիչն «էլ էն չի»: Ասում են՝ նաև սա է պատճառը, որ Աբրահամյանները չեն ցանկանում ռիսկի դիմել ու պայքարի դուրս գալ ՀՀԿ-ի և մարզի «ասողներ» Գրիգորյանների դեմ, որոնք խորհրդարանական ընտրություններում ապահովել են ամենաշատ ձայները ՀՀԿ-ի համար»: hayeli.am-ի հետ զրույցում Արգամ Աբրահամյանը, որը ԱԺ պատգամավոր է ընտրվել հենց նույն մարզից, հերքեց վերը նշված լուրը և նշեց, որ իրենք անպայման մասնակցելու են Արտաշատում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին: Հարցին, թե ով է առաջադրվելու, Արգամ Աբրահամյանը չշտապեց պատասխանել ՝ նշելով միայն, որ շուտով պարզ կլինի, թե իրենք ինչպես են մասնակցելու ընտրություններին ,և ով է լինելու թեկնածուն:
