Վարդան Բոստանջյանը` «սուտի հիմնավորողներին». ԵՏՄ-ում իրացնել անորա՞կ ապրանք
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակահրամար չէ։«Մեր հաջողությունները կամ անհաջողությունները մի փնտրեք իբր ԵԱՏՄ-ում գտնվելու պարագայով: Սուտի գնահատողներին ուզում եմ ասել, որ այժմ նման քայլի գնալը շահավետ չէ Հայստանին», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Բոստանջյանը։ Նրա խոսքով` ԵԱՏՄ-ն Հայաստանի համար 180 մլն-անոց շուկա է, որտեղ կարող է իրացվել արտադրական ցածր կուլտուրայով ստեղծված ապրանքները, որոնք Եվրոպան ընդհանրապես չի էլ թողնի իր շուկաներ: ԵԱՏՄ-ում Հայաստանն ոչ հետընթաց է ունեցել, ոչ էլ առաջընթաց, սակայն նա չի հասկանում, թե որո՞նք են այն հիմքերը, որ ԵՄ-ում Հայաստանը կտրուկ առաջընթաց է ունենալու: «ԵԱՏՄ անդամ երկրներում ապրում են հայեր, որոնք ստանում են եկամուտներ ու տրանսֆերտների ձևով ուղարկում են մեր երկիր։ Հիմա ինչ-որ ուժեր առաջարկում են՝ եկեք էդ ծառի ճյուղը կտրենք։ Հասկանո՞ւմ եք։ Է՛հ, կտրեք։ մենք պետք է մտածենք նաև էնտեղ ապրող հայերի մասին, չէ՞», - ասաց Բոստանջյանը։
