«Տասնվեց տարեկան մի աղջիկ կա, որ երեխա ունի, նա ինչպե՞ս կարող է դպրոց գնալ». Ազիզ Թամոյանը՝ Լևոն Մկրտչյանին
Այսօր Հայելի ակումբում եզդիների հոգեւոր առաջնորդ Շեյխ Բրո Հասանյանը,անդրադառնալով այս տարվանից 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելուն, դժգոհեց, որ անիմաստ երկարացվում է ուսման տևողությունը: «Մենք կողմ ենք կրթությանը, ուզում ենք , որ ընդունակություններ ունեցող երեխաները սովորեն, բայց եթե երեխան չունի ընդունակություն, ապա ավելորդ է իններորդ դասարանից հետո նրանց դպրոցում պահելը, դա նշանակում է գլխաքանակ ապահովել»,- այս կերպ պարզաբանեց իր դժգոհությունը հոգևոր առաջնորդը: «Եզդիների ազգային միություն» ՀԿ նախագահ Ազիզ Թամոյանն էլ նշեց, որ իրենք անհանգստացնում է հատկապես աղջիկների հարցը, որոնք վաղ ամուսնության պատճառով չեն կարողանա շարունակել կրթությանը. «Տասնվեց տարեկան մի աղջիկ կա, որ արդեն երեխա ունի, նա ինչպե՞ս կարող է դպրոց գնալ: Գուցե ինչ-որ կետ կմտցնեն եւ ամուսնացած աղջիկների համար այդ պարտադիր բաղադրիչը կհանեն։ Մեր աղջիկները շուտ են ամուսնանում. 14-15 տարեկանում նրանք արդեն հարս են, ինչպե՞ս պետք է սովորեն»:
